Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-15

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-15
21.12.2024 | 15:38

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք


(սկիզբը՝ այստեղ)


Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ- ն շարունակում է պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի:
«Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է ուղիղ բախում թույլ չտալու ուղեգծին, այդ թվում՝ մեր ռազմական հնարավորությունների ցուցադրման միջոցով,- ասել է Գրուշկոն «Կոմսոմոլսկայա պրավդա» – ին տված և այսօր հրապարակված հարցազրույցում ։- Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մեզ հետ «ուժը չափելու» հնարավոր հետևանքների մասին մեր կողմից ուղարկված ազդակները կարդացվում են այն կողմում։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ- ի ընդհանուր ուղեգծին, ապա այն վտանգ է ներկայացնում և՛ Ռուսաստանի, և՛ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ընդհանուր ճարտարապետության համար»:
Փոխարտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից հայտարարված է երկարաժամկետ հեռանկարում «դաշնակիցների անվտանգության առավել նշանակալի և անմիջական սպառնալիք»:
Գրուշկոն նշել է նաև, որ դիվականացնելով Ռուսաստանի մտադրությունները, ՆԱՏՕ- ն փորձում է գերազանցության հասնել բոլոր գործառնական միջավայրերում, շարունակական ռեժիմով մեծացնում է զորակազմերի թվակազմը ռուսական սահմանների մոտ, անցկացնում է զորավարժություններ, որոնք ներառում են հարձակողական գործողությունների մշակում, զարգացնում է լոգիստիկ ենթակառուցվածքը զորքերի, սպառազինության և տեխնիկայի արագ տեղափոխման համար: Ավելին. պաշտպանության պլանները, որոնք այժմ մշակվում են դաշինքի կողմից, նման են Սառը պատերազմի ժամանակների ծրագրերին։
«Եթե ամփոփենք՝ ՆԱՏՕ- ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության,- հայտարարել է փոխարտգործնախարարը:- Ռազմական անվտանգության ամրապնդման մեր առաջարկները մերժվել են ԱՄՆ – ի և նրա դաշնակիցների կողմից։ ՆԱՏՕ- ի ագրեսիվ պահվածքը և դրա հետ կապված Ռուսաստանի անվտանգության ուղղակի ռիսկերը հաշվի են առնվում մեր ռազմական շինարարության և պաշտպանության ոլորտում պլանավորման գործընթացում։ Ռուսաստանի անվտանգությունը ցանկացած սցենարի դեպքում կապահովվի»։
Մի՞ թե… ՆԱՏՕ- ի և ՌԴ- ի միջև միջուկային պատերազմի դեպքում աշխարհում ոչ մի պետության ու մարդու անվտանգությունը հնարավոր չի լինի ապահովել:
Դեկտեմբերի 16- ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ- ի հետ հակամարտությանը առաջիկա տասը տարիների ընթացքում: Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացնում է Արևմուտքի երկրներին ուղղակի ռազմական հակամարտության անթույլատրելիության մասին:
2021թ. վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ- ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ- ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, իսկ հունվարի 26- ին ԱՄՆ- ն և ՆԱՏՕ- ն այդ առաջարկների գրավոր պատասխանները, որոնք, ըստ էության, մերժում էին, փոխանցել են Մոսկվային։ ՆԱՏՕ- ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծում Ռուսաստանն առաջարկել էր բացառել դաշինքի հետագա ընդլայնումը և դրան Ուկրաինայի միացումը, հրաժարվել ռազմական գործունեությունից Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022թ. հունվարի 26- ին ուղերձ է հղել ՆԱՏՕ- ի և ԵՄ անդամ երկրների իր գործընկերներին, ընդհանուր առմամբ, 37 հասցեատիրոջ։ Դրանում խնդրանք է եղել բացատրել, թե ինչպես են այդ պետությունները մտադիր գործնականում կատարել անվտանգության անբաժանելիության, ի վնաս մյուսների, իրենց անվտանգությունը չապահովելու վերաբերյալ ԵԱՀԿ- ի շրջանակներում ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները, հայտնել, թե նրանք ինչու մտադիր չեն դա անել։ Ավելի ուշ՝ փետրվարին, Լավրովը պատմել է, որ նախարար գործընկերներից ոչ մեկը չի պատասխանել ուղիղ ուղերձին։
Դե, իհարկե, չէին պատասխանելու. ԱՄՆ- ը և նրա գլխավորած հավաքական Արևմուտքը ՌԴ- ին ցանկացած գնով ռազմավարական պարտության մատնելու իրենց ծրագիրն ունեին և ունեն: Ահա այդ ծրագրի բաղկացուցիչներից ևս մեկը.
Բրիտանիայի պաշտպանության նախարարը հնարավոր է համարել ռազմական հրահանգիչների ուղարկումն Ուկրաինա: Մեծ Բրիտանիան կարող է քննարկել իր զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու տարբերակը՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին նախապատրաստելու նպատակով. այս մասին, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , գրել է «The Times» թերթը, որի լրագրողն ուղեկցել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին այս շաբաթ Կիև կատարած այցի ընթացքում:
Միանգամից հասկանալի է, որ խոսքն Արևմուտքի կամ առնվազն Բրիտանիայի հերթական հնարավոր ու վտանգավոր սադրանքի մասին է, որի նպատակը կա՛մ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին նախապատրաստելու պատրվակով Բրիտանիայի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելն է Ռուսական բանակի դեմ կռվելու համար, կա՛մ ՌԴ ԶՈւ- ի կողմից նրանց, որպես լեգիտիմ թիրախի, ոչնչացումից հետո (ընդ որում, անկախ նրանից, թե Ուկրաինայում ինչով կզբաղվեն՝ Ռուսական բանակի դեմ անմիջականորեն կռվելո՞վ, թե Ուկրաինայի ԶՈւ անձնակազմին նախապատրաստելով) հակամարտության հետագա սրումը…
Եթե Բրիտանիայի նպատակը միայն Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի նախապատրաստումն է, ապա դրանով կարող է զբաղվել իր տարածքում ինչպես մինչ այժմ ու հիմա է զբաղվում, և ոչ թե իր զինծառայողներին Ուկրաինա ուղարկելով:
Հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ Լոնդոնը նախկինի պես պատրաստ է Կիևին ցանկացած աջակցություն ցուցաբերել, ներառյալ՝ ուկրաինական կողմի հետ աշխատելը, որպեսզի օգնեն մոտիվացնել և մոբիլիզացնել ավելի շատ նորակոչիկների: Հիլին նաև կասկածներ է հայտնել հակամարտության արագ ավարտի հնարավորության վերաբերյալ, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, թե հնարավոր կլինի մարտական բախումներից հեշտությամբ անցնել բանակցությունների, տեսադաշտից բաց է թողնում միանգամայն հավանական մի հանգամանք. կարելի է բանակցել և շարունակել կռվել»,- ասել է Բրիտանայի պաշտպանության նախարարը:
Այցի ընթացքում Ջոն Հիլին հանդիպել է ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ և մանրամասն ծանոթացրել հաջորդ տարի Միացյալ Թագավորության կողմից օգնություն ցուցաբերելու ծրագրերին: Լոնդոնը ցանկանում է ոչ միայն ընդլայնել ուկրաինացի զինվորների պատրաստման ծրագիրը, այլև Ուկրաինայի զինված ուժերին հանձնել զենքի հերթական խմբաքանակները և պահպանել ֆինանսավորումը։ Նոյեմբերին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը զեկուցել է 2022թ. փետրվարից բրիտանական հրահանգիչների կողմից շուրջ 50 000 ուկրաինացի զինվորականների պատրաստման մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորակազմի հնարավոր տեղակայման հարցը: Լեհաստանի նախագահն էլ, իր հերթին, հնարավոր է համարել Ուկրաինա զորք ուղարկելը :
«Daily Telegraph»- ին հղում կատարած «Аргументы и факты»– ի փոխանցմամբ , ԱՄՆ- ը մոտ ապագայում կարող է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բրիտանիայում, «Լեյքենհիթ» ավիաբազայում: Այս պահին նշված ավիաբազայում ընթանում է մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը, որի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ Եվրոպական երկրներում տեղադրված է մոտ 100 ամերիկյան B61 մոդելի միջուկային ռումբ: Դրանք տեղակայված են ՆԱՏՕ- ի պետությունների ռազմական օբյեկտներում, ինչպիսիք են Բելգիան, Իտալիան, Նիդեռլանդները, Թուրքիան և Գերմանիան: Բացի այդ, ևս մոտ 150 նմանատիպ մարտական լիցք գտնվում է Միացյալ Նահանգներում և կարող է նետվել F-35 ինքնաթիռներից:
Բացի վերոնշյալից, հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան քննարկում են սեփական մարտավարական միջուկային զինանոցի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորությունը: Այս գործընկերությունը կոչված է նվազեցնելու երկու երկրների ռազմական կախվածությունն ԱՄՆ- ից։
ТАСС – ի փոխանցմամբ , որը հղում է կատարել «Reuters» գործակալությանը, ՆԱՏՕ- ն ստանձնել է Ուկրաինային ռազմական օգնություն հասցնելու համակարգումը: ՆԱՏՕ- ն իր վրա է վերցրել Միացյալ Նահանգների փոխարեն Ուկրաինա ռազմական օգնության առաքման համակարգման խնդիրների լուծումը։ Այս քայլը կատարվել է՝ նկատի ունենալով, որ Թրամփի կողմից ԱՄՆ- ի նախագահի պաշտոնի ստանձնումից հետո Ուկրաինային ԱՄՆ- ի ռազմական օգնությունը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել:
Ինչպես արևմտյան պաշտոնյաներին վկայակոչելով, գրել է բրիտանական «The Times» թերթը, եթե Մեծ Բրիտանիան ռազմական հրահանգիչներ ուղարկի Ուկրաինա ՝ Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին պատրաստելու համար, նրանք թիրախ կդառնան Ռուսաստանի համար:
Ուկրաինացի զինվորականների ուսուցումը Մեծ Բրիտանիայի տարածքից Ուկրաինայի արևմուտք տեղափոխելու հնարավորության մասին, РБК- ի փոխանցմամբ , նախօրեին հայտնել էր Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, որը կոչ է արել զորքերի պատրաստումն ավելի «համապատասխան դարձնել Կիևի պահանջներին»: Արևմտյան երկրներից մեկի անանուն պաշտոնյան պարբերականի հետ զրույցում համաձայնել է, որ «որքան մոտ է ճակատին, այնքան արդյունավետ է ուսուցումը»։ Նա միաժամանակ նշել է, որ «ռուսները թիրախ են համարելու ցանկացած արևմտյան օգնություն Ուկրաինայի ներսում»:
«The Times»- ի տվյալներով՝ 2023թ. աշնանը հրահանգիչներ Ուկրաինա ուղարկելու հարցում պնդել է Բրիտանիայի ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար գեներալ Պատրիկ Սանդերսը, սակայն դեմ է արտահայտվել պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռադակինը։ Նա կոչ է արել Գրանտ Շափսին, որը պաշտպանության նախարարն էր 2023թ. օգոստոսից մինչև 2024թ. հուլիսը, Շափսը մերժել Սանդերսի նախաձեռնությունը, սական մեկ տարի առաջ «The Sunday Times»- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ պարտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում: Սրանով Շափսը խոստովանել է, որ ՌԴ- ի դեմ իրականում պատերազմում է Արևմուտքը, իսկ Ուկրաինան այդ պատերազմում Արևմուտքի ընդամենը գործիքն է կամ զենքն ընդդեմ Ռուսաստանի:
Մինչև Ռուսաստանի և Ուկրաինայի լայնամասշտաբ հակամարտության սկիզբը, հրահանգիչներն ուկրաինական բանակը մարզել են երկրի արևմուտքում: Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ուսուցումը շարունակվել է Եվրոպայում, «Interflex» առաքելության շրջանակներում 2022թ. ամռանից Բրիտանիա վարժանքների են եկել շուրջ 51 հազար ուկրաինացի զինվորականներ:
Կրեմլում ընդգծել են, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ- ի երկրների զինվորականների հայտնվելու դեպքում դաշինքի հետ Ռուսաստանի հակամարտությունն անխուսափելի կլինի։
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ