Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Ալիևը հայտարարել է, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մեղքը «Ռուսաստանի ներկայացուցիչների» վրա է և պահանջել…

Ալիևը հայտարարել է, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մեղքը «Ռուսաստանի ներկայացուցիչների» վրա է և պահանջել…
09.01.2025 | 12:11

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ անցած տարվա դեկտեմբերի 25-ին կործանված ադրբեջանական «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության «Embraer 190» ինքնաթիռի սև արկղերի վերծանման գործընթացը մոտեցել է ավարտին. այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է բրազիլական G1 պորտալը։

«Ավարտված է երկու ինքնագրիչներից տվյալների դուրս քաշումը, հավաքումը և ստուգումը»,- գրել է պորտալը: Տեղեկատվության ուսումնասիրությամբ զբաղվել են բրազիլիայի ռազմաօդային ուժերի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները։ «O Globo» թերթի տվյալներով՝ փորձագետներն արդեն բոլոր տվյալներն ուղարկել են Ղազախստանի իշխանություններին։ Ինքնագրիչների վերծանմանը մասնակցել են նաև ռուս մասնագետները։ Ավիավթարի հետաքննության առաջին արդյունքները պետք է հրապարակվեն արդեն այս ամիս: Հիշեցնենք, որ «Embraer 190»- ի սև արկղերն ավելի վաղ ուղարկվել էին նշված կենտրոն, քանի որ հենց Բրազիլիայում էր հավաքվել ադրբեջանական տվյալ ինքնաթիռը:
Եվ, ահա, ավիավթարի հետաքննության առաջին արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակված, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջ է ընկել ու չգիտես հետաքննության արդյունքների, թե ինչի հիման վրա, սկսել է ինքնաթիռի կործանման մեջ մեղադրել ռուսական կողմին, և, ինչը բնավ զարմանալի չէ, ոչ մի քննադատական կամ մեղադրական կամ նույնիսկ քննադատական խոսք ՈՒկրաինայի, նրա զինված ուժերի հասցեին, որոնք հենց Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռի վայրէջքի փորձի ժամանակ անակնկալ ու զանգվածային կերպով գրոհել են Գրոզնու օդանավակայանը (ի դեպ, ոչ միայն Գրոզնու, այլև ոչ հեռու գտնվող ռուսական մի քանի քաղաքների քաղաքացիական օդանավակայանները նույնպես) և ստիպել Ռուսաստանի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումներին պաշտպանել նշված օդանավակայանները երկնքից գրոհող ուկրաինական մարտական ԱԹՍ- ներից:

Ալիևը հայտարարել է, որ Ակտաուում «Azerbaijan Airlines»-ի ինքնաթիռի կործանումից կարելի էր խուսափել
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ակտաուում ընկած ինքնաթիռի սև արկղերի վերծանումը շարունակվում է: Նրա խոսքով՝ առաջիկայում հայտնի կլինի նախնական արդյունքը և «ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կլինի»։ Սակայն, նախնական արդյունքը դեռ հայտնի չդարձած, նա նշել է, որ արդեն հիմա կարող է ավիավթարի մեղքը վստահաբար բարդել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ղազախստանում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների և ողջ մնացածների հարազատների հետ: Հանդիպմանը Ալիևը հայտարարել է, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մեղքը «Ռուսաստանի ներկայացուցիչների» վրա է և պահանջել է բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Այս մասին հայտնել է «Զգուշացեք, նորություններ» Telegram ալիքը։
«Կարող եմ վստահաբար ասել, որ Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։- Եվ մենք պահանջում ենք արդարություն, մենք պահանջում ենք պատժել մեղավորներին, մենք պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարք»:
Ալիևը հայտարարել է նաև, որ Ակտաուի ավիավթարից կարելի էր խուսափել, եթե Չեչնիայի իշխանությունները ժամանակին փակեին օդային տարածքը, ցամաքային ծառայությունները գործեին կանոններին համապատասխան, իսկ Ռուսաստանի ռազմական և քաղաքացիական ծառայությունները պատշաճ համակարգում ունենային:
«Եթե վտանգ կար Ռուսաստանի օդային տարածքի համար, ապա օդանավի կապիտանը պետք է անհապաղ տեղեկացվեր այդ մասին,- ընդգծել է Ալիևը։- Օդային տարածքը պետք է անհապաղ փակվեր, և ինքնաթիռը պետք է հետ վերադառնար։ Պետք է նշեմ նաև, որ տեղի ունեցած ավիավթարից մոտ 10 օր առաջ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Գրոզնի քաղաքի մոտակայքում։ AZAL- ին պատկանող ինքնաթիռը ճանապարհի կեսից հետ է վերադարձել։ Ինչու այս անգամ ինքնաթիռի անձնակազմը չի զգուշացվել: Բնականաբար, դա ցույց կտա հետաքննությունը»:
Ադրբեջանի ղեկավարը նաև հավելել է, որ Ռուսաստանին թույլ չեն տվել ԱՊՀ համապատասխան կազմակերպությունում համատեղ վերծանել ինքնագրիչները, քանի որ երկիրը ողբերգության օբյեկտիվ հետաքննության փորձեր չի ձեռնարկել: Նա ընդգծել է, որ «միջադեպի հանգամանքները կոծկելու և այն որպես թռչունների հետ բախման արդյունք կամ թթվածնի բալոնի պայթյունի հետևանք ներկայացնելու փորձերը լուրջ կասկածներ են առաջացրել հետաքննության օբյեկտիվության վերաբերյալ»:
«Ռուսաստանի պետական կառույցների կողմից այս միջադեպը կոծկելու և անհեթեթ վարկածներ պնդելու փորձերը մեզ մոտ առաջացնում են և զարմանք, և ափսոսանք, և արդարացի վրդովմունքվ»,- ասել է Ալիևը:
Ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ- ն և Ղազախստանն առաջարկել են սև արկղերը փոխանցել ԱՊՀ միջազգային ավիացիոն կոմիտեին, Սակայն Բաքուն հրաժարվել է:

Ինքնաթիռի կործանման՝ Ալիևի առաջ քաշած տարբերակը հաստատվո՞ւմ է…
Ադրբեջանի ղեկավարը պատմել է նաև, որ շարունակվում է երկրի դատախազության կողմից իր ցուցումով հարուցված քրեական գործի քննությունը: Եվ նախաքննությունը հաստատում է նրա՝ ավելի վաղ արտահայտած վարկածը։
«Օրվա պես պարզ է, որ ինքնաթիռը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով բերվել է անկառավարելի վիճակի,- ասել է Ալիևը:- Ակնհայտ է նաև, որ ինքնաթիռը վնասվել է գետնից բացված կրակի հետևանքով»:
Ավելի վաղ Ալիևն արդեն հայտարարել էր, որ կործանված ինքնաթիռը արտաքին ազդեցության է ենթարկվել Ռուսաստանի երկնքում:
«Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժում կան բազմաթիվ անցքեր, ուղևորներն ու անձնակազմի անդամները, դեռևս օդում գտնվելով, վնասվածքներ են ստացել կողմնակի մասնիկներից, որոնք ծակել են երեսպատումը և հայտնվել ինքնաթիռի սրահում, և որ ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդների և ուղևորների վկայությունները հաստատում են արտաքին ֆիզիկատեխնիկական ազդեցության փաստը»,- նշված է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հրապարակման մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում ներողություն է խնդրել այն բանի համար, որ ինքնաթիռի կործանման պատճառ հանդիսացած ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, սակայն թե ում կամ որ կողմի մեղքով, ՌԴ նախագահը դեռ չի ասել: Պուտինի խոսքով՝ ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն չի կարողացել դա անել այն պատճառով, որ ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել Ուկրաինական դրոնների հարձակումը: Ռուսական կողմից որպես ինքնաթիռի վայրէջքը խանգարած պատճառ նշվել է նաև Գրոզնու վերևում խիտ մառախուղը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ