Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Արաբական շարքից

Արաբական շարքից
18.01.2025 | 19:04

Ինչպես խոստացել էի, սկսում եմ հին ու նոր տարին իր ավարտով ու սկզբով ներառած ծովային շրջագայության պատմություններս։ Ժամանակագրությանը չեմ հետևելու, այնպես որ նույն երկրին, միջավայրին կարող է լինել բազմակի անդրադարձ։ Եվ այսպես՝ սկսենք։

1․ ՔԱԹԱՐ

Նավագնացության առաջին կետը Քաթարն էր։ Վիկիպեդիայում ձեզ անհրաժեշտ բաները կգտնեք, ուստի ես անցնեմ չերևացողներին։ Եթե ասեմ՝ Քաթարը հրաշք է, բան ասած չեմ լինի։ Այնպես որ հնարավորություն ունենալու դեպքում գնացեք, անպայման տեսեք։

Ֆանտաստիկ երկիր է իր սոցիալական ուղղվածությամբ, կրթության, գիտության, բնակչության առողջապահության նկատմամբ ունեցած հոգածու խնդիրներով։ Կրթությունն ու առողջապահությունն անվճար են։ Սովորելը, բուժվելը նույնիսկ համաշխարհային հեղինակավոր հաստատություններում է երկրի բնակչության համար անվճար։ Ուսումն առնելուց հետո աշխատանքի տեղավորվելու խնդիր չկա, այդ մասին հոգում է երկիրը։

Բուժման հետ կապված՝ անհրաժեշտ հավելում։ Եթե հիվանդը ուղեկցողի անհրաժեշտություն ունի, պետությունը հոգում է նաև խնամարկու հետ կապված ծախսերը։ Բոլոր ծախսերը՝ ուղևորության տոմս, օթևան, օրապահիկ․․․

Զբոսավարի հավաստամբ այստեղ գողություն ասածը չկա։ Եթե ինչ-որ բան մոռացել ես կամ պարզապես թողել ես տեղում, միայն մի խնդիր ունես՝ հիշել որտեղ ես մոռացել։ Մի խոսքով ինչ-որ մեկի մոռացած, թողած ապրանքը ոնց որ տանը մնացած աղջիկ՝ պահանջարկ չունի։ Իսկ եթե չես հիշում, թե որտեղ ես կորցրել, դարձյալ անհանգստանալու ոչինչ չունես, քանի որ բառիս բուն իմաստով ապրանքն ինքն է քեզ գտնելու։

Քաթարում ամենաապշեցնողն անգամ երկնաքերները չեն, որոնք ծնվում են սնկի արագությամբ ու ի հաշիվ ծովից տարածք կորզելու։ Այստեղ ամենապշեցուցիչը /գոնե ինձ համար/ պատմության նկատմամբ ունեցած երկյուղած զգացումն է, հարգանքը։ Առաջին հայացքից անընկալելի է էմիրի նստավայրի կողքին ուղտեր տեսնելը։ Ի դեպ դրանք իրենց բարձր կարգավիճակն ունեն՝ թագավորական ուղտեր են։

Ուղտերը թվով երևի 40-50-ն են, օրվա մեջ երկու անգամ բերվում են այստեղ, զբոսանքի հանվում։ Այս ի ցույց դնելու բուն նպատակը մեկն է՝ երկրի բնակիչներին ցույց տալ, թե որտեղից են գալիս իրենց պատմությամբ ու ինչի են հասել ։ Ընդ որում այս վերջինը՝ ինչին հասնելը, արվում է կոնկրետ նպատակով՝ բնակչությանը հասցնել, որ այն, ինչին հասել են, արդեն իսկ անցյալ է, պիտի ավելի բարեկեցիկ, բարեշեն ներկա կերտել։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ․Գ․

Նկարները քաղաքային համայնապատկերից են, երկրագիտական թանգարանից, Դոհայի սրտում գտնվող շուկայից։ Ում հետ որ նկարվել եմ, շատ մոտիկ մարդ է։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ