Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Գերտերություններն ու աշխարհի վերաբաժանման գերակայությունները

Գերտերություններն ու աշխարհի վերաբաժանման գերակայությունները
20.01.2025 | 15:37

2025 թվականի հունվարի 20-ը շրջադարձային է լինելու աշխարհի համար։ Այսօր ԱՄՆ-ի նախագահ Թրամփի երդմնակալության արարողությունն է, որից հետո նա հանդես կգա մի շարք հայտարարություններով ու դրանց հետևող քայլերով։

Ինչպես նշել էի 2024-ի նոյեմբերի 5-ին՝ Թրամփը կհրաժարվի Ուկրաինային օգնելուց, ինչը միանշանակ կհանգեցնի Կիևի ամբողջական կապիտուլյացիայի, Զելենսկիի ոչնչացման, իսկ Եվրոպան նորից ստիպված կլինի տնտեսական գործարքների գնալ Ռուսաստանի հետ։ Թրամփը ինքն էլ բիզնեսի կողմնակից է և Ռուսաստանի հետ բիզնես կանի նաև Ուկրաինայի մասնատման առումով՝ պայմանավորվելով, թե որ բաժինը ում է հասնում։ Նույն կերպ երկու գերտերությունները կպայմանավորվեն նաև Իրանի, Իսրայելի, Հայաստանի և այլ երկրների ճակատագրի առումով՝ բաժանելով ազդեցության գերակայությունները։

Հայաստանի պարագայում, օրինակ, Թրամփը բազմիցս հստակ է հասկացրել, որ մենք իրեն հետաքրքիր չենք, փոխարենը ԱՄՆ-ի համար հատուկ կարևորություն ունի Թուրքիան, հետևաբար, Հայաստանը կլքվի ԱՄՆ-ի կողմից՝ բաժին հասնելով ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին, իսկ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մի քիչ սառը և լարված հարաբերությունները կրկին կտաքանան՝ բնականաբար, սառեցնելով ռուս-թուրքական հարաբերությունները։

Բնականաբար, ռուսական հաջորդ թիրախը դառնալու է նաև Հայաստանը՝ Նիկոլով ու նրա մերձավոր շրջապատով հանդերձ, իսկ Պուտինը չափազանց հիշաչար կայսր է։

Հայաստանում, իհարկե, իր քարոզչությունը կշարունակի ամերիկյան ագիտպրոպը, որի վառ ներկայացուցիչները կշարունակեն ատելություն սերմանել Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ՝ ժողովրդին համոզելով, թե ուր որ է՝ կմտնենք ԵՄ, իսկ ԱՄՆ-ն իր գերհզոր զենքերով կգա մեզ փրկելու։ Բայց իրականությունը այլ է։

2025-ը ակտիվ է լինելու ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նահանջի ու աշխարհի վերաբաժանման առումով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 22272

Մեկնաբանություններ