Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Նիկոլի և Մակրոնի ընդհանրությունները սեռական ոլորտում և նրանց ուշագրավ մտերմությունը

Նիկոլի և Մակրոնի ընդհանրությունները սեռական ոլորտում և նրանց ուշագրավ մտերմությունը
28.01.2025 | 11:43

Ամերիկացի լրագրողը խոստացել է ապացուցել, որ Մակրոնի կինը կին չէ, այլ տրանսգենդեր

Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» («Բարոյականության հակառակ կողմը») «գիրքը» (պղծագիրը) կարդալուց և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ այս տեղեկություններին ծանոթանալուց հետո կարող է արդեն հասկանալի դառնալ Մակրոնի և Նիկոլի, այսպես ասած, մտերմությունը կամ, կարելի է ասել, ուշագրավ հարաբերությունները…

Այս երկու անբարոյականներն, իրոք, լուրջ ընդհանրություններ ունեն ոչ միայն պարզապես անբարոյական լինելու, ոչ միայն քրիստոնեության, եկեղեցու նկատմամբ իրենց վերաբերմունքի, այլև սեռական ոլորտում դրսևորած իրենց ոչ բնականոն հակումների, արտահայտած վերաբերմունքի առումով: Այս կապակցությամբ բավական է հիշատակել թեկուզ միայն 2024թ. Փարիզի ամառային օլիմպիադայի բացման արարողությունը, ինչպես նաև այն, որ Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, ըստ արևմտյան մի քանի լրագրողների հրապարակումների, իրականում կին չէ, այլ տրանսգենդեր, որը ծնվել է որպես տղամարդ:

Նիկոլի մասով էլ կարելի է հիշել նրա վերոնշյալ պղծագրում արտահայտված սեռական հակումները հունական արձանի նկատմամբ (էջ 147), շատ գեր, «երևի մի 120 կիլո» կշռող կնոջ հանդեպ (էջ 347) և, վերջապես, կույս պատանիների նկատմամբ («Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից», էջ 233):

Որպես անկախ լրագրող հանդես եկող ֆրանսիացի Նատաշա Ռեյը 2021թ. դեկտեմբերին, Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ YouTube- ում տեղադրված հոլովակում հայտարարել էր, որ արդեն մի քանի տարի է, զբաղվում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ վերաբերյալ հետաքննությամբ։ Նա պնդել էր, որ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիտը, որի օրիորդական, մինչամուսնական ազգանունը եղել է Տրոնյե, և որը 24 տարով մեծ է նախագահից, իրականում ծնվել է մի տղամարդ, ում անունը Ժան-Միշել է եղել: Տեսանյութն արագորեն տարածվել լրատվամիջոցներում, այդ թվում՝ ԱՄՆ- ում:

2024թ. մարտին Մակրոնն առաջին անգամ հրապարակավ քննադատել էր իր կնոջ սեռի վերաբերյալ Ռեյի և այլոց կողմից կատարված հրապարակումները։ Մակրոնի խոսքով՝ ամենավատ բանը, որին ինքը բախվում է նախագահի պաշտոնում, կեղծ տեղեկություններն ու շինծու սյուժեներն են, այդ թվում՝ անձնական կյանքի վերաբերյալ, որոնց մարդիկ հավատում են ու սկսում են փոխանցել:

2024թ. սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին և ևս մի կնոջ, որոնք պնդում էին, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է ծնվել ու տրանսգենդեր է, զրպարտության համար 13 500 եվրոյի չափով տուգանքների էր դատապարտել: Վճռաբեկ դատարանն ավելի ուշ հաստատել էր այդ վճիռը։ Կարծում ենք, ինքնին հասկանալի է, թե ինչպես պետք է վարվեին Փարիզի և Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանները: Թվում էր, թե հիշյալ դատարանների նշված դատական ակտերով այս պատմության հետ կապված ամեն ինչ ավարտված է, բայց…

Ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը, «РИА Новости»– ի տեղեկացմամբ, օրերս հայտնել է, որ 2024թ. նոյեմբերին հարցազրույց է անցկացրել ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյի հետ, ով պնդել է, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել, ինչի համար ինքը դատապարտվել է:

Ավելին. ամերիկացի լրագրողը խոստացել է ապացուցել, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել: Նա խոստացել է հրապարակել ապացույցներ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, տղամարդ է ծնվել: Իր սոցիալական ցանցերում Օուենսը պնդում է, թե ապացույցներ է հավաքել, որ Բրիջիտ Մակրոնը երբեք գոյություն չի ունեցել, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին ներկայացել ու ներկայանում է և ուրիշներն էլ ներկայացնում են նրան: Լրագրողը խոստացել է համապատասխան նյութերը հրապարակել հունվարի 30- ին։

Ավելի վաղ Օուենսը հայտնել էր, որ իրեն հետապնդում են Ֆրանսիայի նախագահի ընտանիքի փաստաբանները: Միաժամանակ նա նշել էր, որ ԱՄՆ- ը Եվրոպա չէ, և որ իրենք խոսքի ազատություն ունեն, ուստի ֆրանսիացի փաստաբանները «չեն փակելու իր բերանը»:

«Նախագահները չեն սպառնում օտարերկրյա լրագրողներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք սարսափում են նրանից, թե ինչ կարող են բացահայտել»,- հայտարարել է լրագրողը:

Այնուհետև X սոցիալական ցանցի իր էջում լրագրողը դիմել է Մակրոնին՝ նրան ուղարկելով 21 հարցերի ցուցակ «ազնիվ և հավասարակշռված հարցազրույցի» համար, նախքան իր հետաքննությունը հրապարակելը: Դրանում նա հարցեր է տալիս Բրիջիտ Մակրոնի անցյալի մասին և խնդրում կիսվել իր երիտասարդության տարիների լուսանկարներով։ Օուենսը նշել է, որ Մակրոնը 15 տարեկան էր, երբ հարաբերություններ սկսեց ուսուցչուհու՝ 39- ամյա ամուսնացած Բրիջիտի հետ, բայց չկա որևէ վկայություն նրա դպրոցական կամ ուսանողական կյանքից: Լրագրողը նրա ծանոթներին կոչ է արել կիսվել իր հետ լուսանկարներով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հավանության վարկանիշը նվազել է մինչև 21 տոկոսի՝ ռեկորդային ցուցանիշի: Այս մասին, «Газета.Ру»– փոխանցմամբ , հայտնում է «Le Journal du Dimanche»- ն՝ վկայակոչելով Ifop-ի հարցման արդյունքները։

Հրապարակման մեջ նշվում է, որ դեկտեմբերին Մակրոնի վարկանիշը կազմել է 24 տոկոս: Հունվարյան հարցմանը մասնակցել է Ֆրանսիայի 2001 բնակիչ։ Պարբերականն ընդգծել է, որ նախագահի աջակցությունը նվազել է թոշակառուների և տարեցների շրջանում, որոնք Մակրոնի ընտրազանգվածի հիմնական խմբերից են: Այդ խմբի մեջ Ֆրանսիայի նախագահի վարկանիշը նվազել է 10 տոկոսով՝ դեկտեմբերյան հարցման արդյունքների համեմատ։

Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Մակրոնի նկատմամբ ֆրանսիացիների վստահության վարկանիշը մոտեցել է նրա վերընտրվելուց ի վեր պատմական նվազագույնին: Այն ժամանակ ցուցանիշը նվազել էր մինչև 22%։

Արթուր Հովհաննիսյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ