Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Պացիենտն անտանելի է դառնում

Պացիենտն անտանելի է դառնում
31.01.2025 | 20:23

Խոսք-հարցադրում` ՀՀ փաստացի առողջապահության, իրականում, սակայն, առողջապահությունից բացարձակ մերկոտն տիրուհուն.

Քաղաքացիական իրավունքի մասնագետ, բայց առողջապահության ոլորտի պատասխանատվությունն առանց երկմտելու, ագրեսիվ մեծամտությամբ ստանձնած տիկին նախարար, հուսանք, անձամբ եք ունկնդրել ՀՀ de facto վարչապետուհու ոգևորված «Ողբ»-ասացությունն ու հասցրել եք աճել: Այնքան, որ Ձեզ համար չինարենին համարժեք բժշկության ասպարեզում, գոնե կարողանում եք ապահովել շարքային դիլետանտի մակարդակ:

Հետևաբար, ի վիճակի եք ծանրութեթև անելու հայ ժողովրդի ապագային առնչվող` «լինե՞լ, թե՞ չլինել» դիլեման:

Այն ժողովրդի, որի պատմության էջեր եք ուզում խցկվել, ինչպես ներկայացրել եք Ձեր կենսագրականում, որպես հայ քաղաքական և պետական գործիչ:

Նման «գործիքը», օ՜յ, կներեք, ուզում էի ասել` «գործիչը», թերևս, մեծահոգի կգտնվի և իր պատասխանով հընթացս կլուսավորի նաև ՀՀ «նորաձև չկրթված» 2 միլիոն 999 հազարին:

Ներող կլինեք` հանած 44-օրյայում ցեղասպանված 10 253 հերոս հայորդիներին` պլյուս-մինուս 50 (տվյալ պարագայում` 100-ի կեսը, թե ¼-ը էական չէ):

Կարևորը հարցն է:

Ըստ Ձեզ, Չարենցի ասածով`

Կամաց, կամաց, կամաց, կամաց,

«Արևմտյան Ադրբեջանի» գունավորում ստացող (վկա` Հանրապետության հրապարակում ցուցադրված և ԱԱԾ-ի` ախորժակով կուլ տված ու շա՜տ բարձր աշխատավարձով մարսած ողբերգազավեշտը) Հայաստանի

2 միլիոն 999 հազար մինուս 10 253 նախկին վարչապետերը, իսկ այժմ արդեն, փառավոր` «պետությունը ե՛ս եմ» տիտղոսակիրներրը, ալցհեյմերի՞, թե՞ ամնեզիայի համախտանիշով տառապողի հետ գործ ունեն:

Նաև` որպես «տգետների դասընթացների, նախկին կամ ապագա ունկնդիր, և որպես ՀՀ առողջապահության ոլորտում արդեն դիլետանտի աստիճան ունեցող, ներկայացրեք Ձեր հեղինակավոր կարծիքը` ի՞նչ է սպառնում մեզ ապագայում:

Չէ՞ որ, իրականում վտանգավոր են և՛ ալցհեյմերը, և՛ ամնեզիան:

ՈՒ վտանգը կործանարար դրսևորումներ է ի հայտ բերում, հատկապես, երբ թուլամտությամբ ախտահարված ուղեղը «նստած» է ո՛չ թե ըստ անհրաժեշտության, այլ հայության սրտում` կառավարության շենքում, երկրի ղեկավարի աթոռին:

Առավել ևս, եթե աչքի է ընկել «ուղղախոսությամբ»` երբե՛ք

չի խաբել սեփական «հոտին»:

«Հպատակներին» սկզբից ևեթ իրազեկել է սեփական թուլությունը Պապ թագավորի, Հիսուսի, Հռոմի պապի նկատմամբ:

Ո՛չ արժանապատիվ վարքագծով նաև հաստատել, որ ինքը լայն պահանջարկ ունեցող ապրանք-շինանյութ է Էրդողանի, անգամ` 24/7 ռեժիմով իրեն նվաստացնող ահաբեկչի` Ալիևի համար:

Փաստենք նաև, մահացու վտանգավոր է, երբ նման հիվանդի բռում հայտնված երկրի անվտանգության պահապանները նրան անմիջապես զսպաշապիկ հագցնելու և հատուկ այդպիսի խրտվիլակների համար նախատեսված հաստատություն ուղեկցելու փոխարեն, տարբեր միջոցներով «վնասազերծում» են երկրի` օրեցօր մարող ապագայով մտահոգվածներին:

Առավել վտանգավոր է, երբ ազգային ու սեփական արժանապատվության կորստի ուղիներով անցած և ուսադիրների տիրացած «ասպետները» տեղեկացված չեն`

վկայակոչված հիվանդություններն առաջացնում են ուղեղի բջիջների շա՜տ լուրջ քայքայում և առավել վտանգավոր են դառնում, երբ հիվանդի ճակատային հատվածում, մետամորֆոզի ճանապարհով աղիքների վերածված որոշակի օջախներ անվերջ սովի ազդակ են հնչեցնում:

Պատկերացնու՞մ եք` ի՜նչ կկատարվի, եթե մի օր սա չգիտակցելով, որ քիչ առաջ է ստամոքս ճանապարհել կրթատիկնոջ պատրաստած տոլման, վրայից էլ կռճոնաճենճախառն ձվածեղը, հանկարծ ու՞…

Ճի՛շտ կռահեցիք` ամենակեր երախը խոթի Հայաստանն իր նախկին վարչապետերով, Լյուդովիկոս XIV-երով, ցուցամատով էլ ջանասիրաբար միջամտի կուլ տալու պրոցեսին, հետո կուշտ ու կուռ վերցնի հանրապետության անտեր մնացած փողերը, նստի թիվ 1 բորտն ու հա՜յդե…

Չէ՛, ոչ թե Փարիզ` Ֆրանսիայում շատ են «Գինի լի՛ց» երգողները, այլ Անկարա, վատագույն դեպքում Բաքու:

Իսկ որ սրա հիվանդությունն ագրեսիվ պրոգրես է դրսևորում, անհերքելի է:

Դրա վառ ապացույցն ու խոսուն ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը:

Ինչը և դրսևորվեց լրատվամիջոցներին տված հերթական ասուլիսում:

Կորցնելով նախկին «ես»-ի մասին պատկերացումները, արդեն լրիվ քայքայված այս «շինանյութը» չմտաբերեց ի լուր աշխարհի հնչեցրած սպառնալիքը`

«Ընտրություններից հետո սաղին բռնելու եմ, շինելու եմ»:

Հիվանդության ագրեսիվ պրոգրեսի ապացույց էր և իր խղճուկ «ես»-ի գլխին քաշած «աշխարհի հզոր» և «աշխարհի լիդեր» տիտղոսները:

Սրա գոյության յուրաքանչյուր օրը` երկրի վարչապետի աթոռին, գրեթե հավասարազոր է 10 %-ով կրակած «Իսկանդերին»:

Ախտակիր նման «պացիենտն» իր ձվածեղը նապոլեոնների, աշխարհի հզորների ու մյուս լիդերների թիվ 6 պալատում պետք է խժռի:

Հետևապես, առողջապահության տիկին նախարարուհի, հանուն Հայաստանի, հանուն Ձեր` սեփական քաշը հազարապատիկ գերազանցող հավակնությունների` հայ ժողովրդի պատմության (թե՞ իրական Հայաստանի պատմության` ընտրությունը Ձերն է) մեջ մնալու որպես քաղաքական ու պետական հզոր գործիչ, պարտավոր եք պացիենտի հիվանդության պատմության թերթիկը ժամ առաջ դնել երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովող պատասխանատուների աշխատասեղաններին:

Պարտավոր եք նաև խոստանալ` սույն թուլամիտի վնասազերծումն ու անհրաժեշտ կոնսերվացումը կկազմակերպեք Ձեր ղեկավարած կառույցի բարձրակարգ մասնագետների ուժերով և պահանջվող միջոցներով:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 6856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ