Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ժողովուրդը նրանց համար միջոց է՝ իշխանությունը պահելու և հարստանալու

Ժողովուրդը նրանց համար միջոց է՝ իշխանությունը պահելու և հարստանալու
09.12.2025 | 17:35

Խաղաղության մասին խոսելիս՝ նախ պետք է երկրի ներսում խաղաղություն ապահովել , հետո նոր միայն ձգտել արտաքին խաղաղության։

Նիկոլ Փաշինյանի ֆաշիստական կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ներքին կյանքի դեմ՝ սկսած կենցաղային հարցերից, ընտանիքներից, մինչև բանակ ու եկեղեցի։

Երկիրն արդեն ավելի քան 8 տարի բաժանված է «նախկինների» ու «ներկաների», «սևերի» ու «սպիտակների», «նիկոլականների» ու «հականիկոլականների», նույնիսկ «հայամետների» ու «թուրքամետների», «Արցախը սիրողների» և «Արցախը ատողների» խմբերի։

Նիկոլի բերած քաոսի ու ներքին պառակտման հետևանքով քայքայվում են ընտանիքներ, թշնամանում են բարեկամներ, նույնիսկ քաղաքական սպանություններ են լինում։

Քանի դեռ չկա ներքին խաղաղություն, չի կարող լինել արտաքին խաղաղություն, որովհետև չկա ժողովրդի համերաշխություն, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի հարաբերությունները հարևանների հետ։

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հետաքրքիր էլ չի, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Ժողովուրդը նրանց համար միջոց է՝ իշխանությունը պահելու և հարստանալու, իսկ այդ ընթացքում Նիկոլին ձեռնտու է, որ անկայուն լինի երկիրը, ժողովուրդն էլ' լարված, ճամբարների բաժանված, իրար նկատմամբ ատելությամբ լցված։

Հետևաբար, ո՛չ հիմա, ո՛չ ապագայում Նիկոլը ներքին ու արտաքին խաղաղության չի գնալու։ Դա պետք չի ո՛չ իրեն, ո՛չ Ալիևին, քանի որ իրական խաղաղության դեպքում հայ ժողովուրդը կսկսի հասկանալ, թե ինչ են արել իր նկատմամբ։ Նիկոլին ձեռնտու չէ, որ հայ ժողովուրդը սկսի հասկանալ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ