«Ես պատերազմից չեմ վախենում: Վախենում եմ
հետպատերազմական խաղաղությունից»։
Սա մեր պատերազմի վերջին օրերին կատարած իմ գրառումներից մեկի վերնագիրն է:
Հիմա էլ, ոչ թե վախենում, այլ ուղղակի սարսափում եմ ռուս-ուկրաինական պատերազմին հաջորդող խաղաղությունից:
Մանավանդ, երբ շոշափելիության աստիճան տեսնում եմ այն քայլերը, որոնք տեղի են ունենալու պատերազմի ավարտից հետո:
Տեսնում եմ այն արհավիրքները, որոնք, ճիշտ է, մեզ չեն ուղղված լինելու, բայց նաև մեզ են կպչելու անխուսափելիորեն։
Ասածս ոչ գուշակություն է, ոչ էլ բանդագուշանք:
Ասածս սթափ ու անալիտիկ մտքի արդյունք է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ