Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Թալանի միֆից մինչև պաշտոնական շռայլություն

Թալանի միֆից մինչև պաշտոնական շռայլություն
19.01.2026 | 10:47

2018-ից առաջ խաբեբա նիկոլը օրուգիշեր խոսում էր գործող իշխանությունների թալանի, ստվերային տնտեսության, մենաշնորհների մասին։ Ասում էր՝ արագաչափերը թալանի միջոց են, քաղաքացիները՝ տուգանքի մատերիալ, ինչ-որ մարդիկ ամեն ամիս ճամպրուկներով փող են տարել նախագահական, Սաշիկը «50/50» փայ է մտել, իսկ վերջերս էլ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն է ծրարով փող բաժանել։

Այս բոլոր մեղադրանքներով իշխանությունը արդեն ութ տարի է՝ լիակատար վերահսկողություն ունի իրավապահ համակարգի վրա։ Ութ տարի քննություններ, աղմուկ, խոստումներ… և գրեթե ոչ մի արդյունք։ Ոչ մի ավարտված խոշոր քրեական գործ, ոչ մի ծանրակշիռ դատավճիռ, ոչ մի վերադարձված «թալանված միլիարդ»։ Բայց նիկոլը շարունակում է նույնը կրկնել, որովհետև «թալանը» նրա քաղաքական միակ կապիտալն է։ Եթե այդ թեման փլվի, կմնա մերկ իրականությունը՝ շարքային, ձախողված իշխանություն, որը տապալել է պետության կառավարումը գրեթե բոլոր ուղղություններով, բայց մոլեգնորեն կառչած է աթոռներից։

Իսկ ի՞նչ ստացավ հասարակությունը նախկին «թալանչի իշխանության» փոխարեն, որի թալանը Լոխ Նեսի հրեշի նման մի բան է՝ բոլորը լսել են, ոչ ոք չի տեսել։

Ուժեղ պետություն կառուցելու խոստումով եկածները ի վերջո՝

•զգալիորեն կրճատեցին պետության տարածքը,

•ունեցանք հազարավոր զոհեր ու տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ,

•փակեցին Արցախի հարցը,

•նահանջեցին ժողովրդավարության նորմերից,

•վերացրին անկախ ինստիտուտները,

•պատերազմ հայտարարեցին հայկական սրբություններին ու ավանդույթներին։

Մնում էր վերջին «առավելությունը»՝ չկոռումպացված լինելը, ազնվությունը։ Պարզվեց՝ դա էլ է միֆ։

Դեռ 2019-ին պարզ դարձավ, որ դավաճանապետը թաքուն բարձրացրել է նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը։ Սա բացահայտեցին լրագրողները: Բացատրությունը դասական էր՝ «հո բարեգործ չենք, որ անվճար աշխատենք», իբր հակակոռուպցիոն քայլ։

Իսկ 2025-ի վերջին պարզվեց՝ օրենսդիրի և գործադիրի ղեկավար կազմը ստացել է աստղաբաշխական պարգևավճարներ։ Ինչ-որ «պիլոտային ծրագիր» է գործարկվել 2025-ի երկրորդ կիսամյակից, որի արդյունքում վարչապետը ստացել է մոտ 12 միլիոն դրամ, նախարարները՝ շուրջ 7-ական միլիոն, իսկ ընդհանուր առմամբ իրենց միջև բաժանվել է մոտ 7–8 միլիոն դոլար։ Թե ինչ ծրագիր է դա, ինչու է կիրառվել գաղտնի, ինչու չեն առաջնորդվել պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով, ինչ գործակիցներով է հաշվարկվել, ինչպես է չափվել այդ պաշտոնյաների արդյունավետությունը, և հատկապես՝ ինչպիսի «հաջողությունների» համար են իրենք իրենց այդքան շռայլորեն պարգևատրել՝ պարզ չէ։

Մինչդեռ ժողովրդավարության հիմնական սկզբունքը հենց թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է։

Բացի այս մութ հանգամանքներից, սա նաև խորապես անբարոյական քայլ է։ Երբ թոշակառուն 40–50 հազար դրամ է ստանում՝ 30–40 տարի իր երկրին ծառայելուց հետո, անընդունելի է, որ դատարկախոս արդարադատության ջատագովները, կրթության անհայրենիք նախարարները, անդեմ ու անսկզբունք փոխվարչապետները ստանան 8–10 միլիոն դրամ պարգևավճար՝ գրեթե ոչինչ չանելու համար։ Իսկ շարքային աշխատողը շարունակի գոյատևել 200–300 հազար դրամով։

Չի կարող պետական ծառայողի աշխատավարձը գրեթե չաճել առանց ատեստացիա հանձնելու, իսկ վերևում ձևավորվի պորտաբույծների բանակ, որը հանրային միջոցները կլանի առանց ճիգ ու արդյունք ցույց տալու։

Մի բան ակնհայտ է․ երկրում ձևավորվում է պետական ծառայողների փակ էլիտա՝ աթոռներից կախված, բյուջեն անխնա մսխող, օրենքն ու բարոյականությունը ոտնահարող։ Պաշտոնյա մեծահարուստների և նրանց սպասարկող բատրակների ու հասարակ քաղաքացու միջև սոցիալական անդունդը օրեցօր խորանում է։

Ինչպես կասեր ԼՏՊ-ն` լափել, լափել մինչև վերջ... (սարկազմ)։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ