Եթե կան մարդիկ, որոնք պատմական իրողություններից կտրված՝ առանց քննադատական մտածողության կուլ են տալիս ամերիկյան «փափուկ փաթեթավորմամբ» մատուցված թույնը, ապա նրանց պետք է հիշեցնել մի ճշմարտություն, որը պատահական մարդու խոսք չէ։ ԱՄՆ-ի դարավոր վարչական համակարգի առանցքային ճարտարապետներից մեկը՝ Հենրի Քիսինջերը, բացահայտել է ամերիկյան պետականության իրական էության գաղտնագրի էությունը իր հայտնի թեզով. «ԱՄՆ-ի հետ թշնամանալը վտանգավոր է, իսկ բարեկամանալը՝ մահացու»։ Այս միտքը սոսկ աֆորիզմ չէ։ Դա դարերով ձևավորված աշխարհաքաղաքական պրակտիկայի խտացված բանաձևն է։ Ամերիկան երբեք չի ունեցել բարեկամներ՝ ունեցել է միայն շահեր։ Եվ որտեղ շահը սպառվել է, այնտեղ «բարեկամությունը» վերածվել է քայքայման, քաոսի ու պետականության կորուստի։
Պատմությունը լի է օրինակներով՝ Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք, Եվրոպայից մինչև Ասիա։ Ամերիկյան հովանավորությունը երբեք չի պաշտպանել ինքնիշխանությունը, այլ վերածել է այն կախվածության գործիքի։ Իսկ կախվածությունը միշտ ավարտվում է քաղաքական, տնտեսական և երբեմն՝ ֆիզիկական ոչնչացմամբ։ Ուստի, նախքան հերթական անգամ հիանալ «ժողովրդավարության արժեքների» ու «աջակցության» գեղեցիկ բառերով, արժե կանգ առնել ու հարց տալ. ո՞ւմ շահն է դա սպասարկում, և ո՞ր երկրի հաշվին։
Գնացեք ու խորը մտածեք։
Պատմությունը ներողամիտ չէ միամիտների հանդեպ։
«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից