Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Ֆրանսիան՝ մեզ օգնակա՞ն

Ֆրանսիան՝ մեզ օգնակա՞ն
18.02.2026 | 16:01

Շատերը հույսեր են կապում Ֆրանսիայի հետ: Լավ են անում: Սակայն, մինչև հույսեր կապելը, ծանոթացեք Հայաստանում իրական Ֆրանսիայի հետ:

Օրինակ` «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը ներկայացնելու կարիք չկա: Այդ կազմակերպությունը հասցրել է «մտնել» յուրաքանչյուր քաղաքացու նյարդային համակարգ:

Ուզում եմ ներկայացնել այսօրվա հայաստանյան Carrefour Armenia-ն:

Yerevan Mall-ում գործում է Քարֆուր սուպերմարկետը: Զգույշ եղեք այդ սուպերմարկետից: Ապրանքի գնապիտակում նշված գինը կարող է չհամընկնել նույն ապրանքի դրամարկղում վճարվող գումարի հետ: Նման դեպք հենց այսօր եղավ: Դրամարկղում ապրանքի գինը շուրջ 12-13%-ով ավելի էր, քան նույն ապրանքի գնապիտակում նշված գինը: Խանութի մենեջեր ներկայացած Դանիելյան Ջուլիետան դրա պատասխանը չուներ: Վերջինս վարկած հայտնեց, որ տվյալ ապրանքն «ակցիայից դուրս է եկել»: Միաժամանակ` Դանիելյան Ջուլիետան կարծիք հայտնեց, որ «նման դեպքեր բոլոր խանութներում լինում են»: Եվ, մինչ Դանիելյան Ջուլիետան վարկած և կարծիք էր հայտնում, արագ քայլերով մոտեցավ մի կին և «լույսի արագությամբ» հեռացրեց քննարկվող ապրանքի գնապիտակները: Այնքան արագ, որ չհասրեցի նկարել: Թեպետ, գնապիտակների հեռացման արագությունը հենց նկարելը խոչընդոտելու համար էր:

Ինչևէ, Դանիելյան Ջուլիետան զանգահարեց ինչ-որ մեկին և պատմեց առաջացած խնդրի մասին: Ի վերջո, քանի որ գնային «անհամապատասխանությունը» փաստ էր, ես ապրանքը գնեցի «գնապիտակային» գնով:

Հետաքրքիրն այն է, որ Քարֆուրի մենեջերը չհերքեց նման դեպքերի հաճախակիության վերաբերյալ իմ պնդումը: Դանիելյան Ջուլիետան ասաց, որ հաճախորդը պետք է ուշադիր լինի և նման դեպքեր հայտնաբերելու պարագայում տեղեկացնի խանութի պատասխանատուներին: Այլ կերպ ասած` հաճախորդներին հորդորեց ուշադիր լինել: Իմ կողմից ավելացնեմ. ուշադիր եղեք և զգույշ: Իսկ ավելի լավ է Քարֆուր պատրաստված գնացեք: Հետներդ մշտապես միացված տեսանկարահանող և ձայնագրող սարքեր ունեցեք և չմոռանաք, որ դուք գտնվում եք հայաստանյան Ֆրանսիայում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ