«Էս երկուսը բարի պտուղ չէին, բայց այսօր արդեն ընկեր են, ոտքի կանգնե՛ք...նրանք օվալաձև սենյակում ողջագուրվեցին»,-ասաց Թրամփը՝ Ալիևին և Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի գործառույթ իրականացնող ՆՓ-ին:
Մի ծա՜փ, մի ծիծաղ, էքստազի մեջ ընկած բազում պլեբեյներ... Ու ինչի՞ գնով կյանքի կոչվեց այդ «ընկերությունը»: Բոլոր «հավի» հիշողություն ունեցողների հետ ես խոսելիք չունեմ, ովքեր արդեն մոռացել են հարյուր-հազարավոր մարդկանց տեղահանումը կռազներով ու զիլերով, տեղահանման օրը Ստեփանակերտում փորված փոսերն ու համատարած ողբը... Ես խոսելիք չունեմ, ովքեր համաձայն են «ընկերության»՝ սեփական արժանապատվության, պատվի ու տղամարդուց՝ «էգ» դառնալու հաշվին: Ես խոսելիք չունեմ նրանց հետ, ովքեր ներքուստ այնքան են «նեխել» բարոյապես, որ սկսել են հավատալ ազերու մեկնած «խաղաղության ձեռքին»:
Իմ խոսելիքը Հայի հետ է, այն Հայի, ով հստակ գիտի՝ ազերու մեկնած ձեռքը սպասում է հարմար պահին, որ «կոկորդից բռնի», այն հայի հետ, ով իր բաժին պատիվը չի փոխել «տուն պահելու հետ», ով իր նամուսը չի թաղել «աղից քայքայված ասֆալտի շերտի տակ», ով իր ականջներում միշտ լսում է հազարավոր դրոշների սոսափյունը Եռաբլուրում՝ էս համատարած սոդոմ-գոմորային աղմուկ-աղաղակների պայմաններում:
Իմ խոսելիքը հայի հետ է, ով գիտի՝ որքան էլ խաղաղության թռչունը աղավնին է, մեկ է, խաղաղությունն արծիվներն են բերում:
Սրա թևերի բացվածքը ճանճի հազիվ է ձգտում..
Հունիսը ճակատագրական է լինելու, հայե՛ր:
Գագիկ Ասատրյան