ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Ես քեզ չեմ հասկանում, Հայ մարդ

Ես քեզ չեմ հասկանում, Հայ մարդ
01.05.2026 | 09:18

Պարամարիբոն Սուրինամի մայրաքաղաքն է։ Ենթադրենք, այնտեղ Հայկական եկեղեցի կար, և այն երեկ քանդել են։ Ուղղակի` ենթադրենք, կամ, ձեր կուռքի` անասնաֆերմայի վարիչի մակարդակի առաջարկած մոդելավորումը շարունակենք։ Հիմա ո՞վ պիտի ահազանգի, անհանգստանա, հարց բարձրացնի Սուրինամի պետության առջև։ Իհարկե՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն ու նախագահը, ճի՞շտ է:

Այո, ճիշտ է։ Նաև մտավորականությունը, նաև հոգևորականությունը, նաև Սփյուռքը, Հայ Դատի գրասենյակները, բարեգործական մշակութային հիմնադրամները, «Հայ-Սուրինամյան Համագործակցություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, նաև Սուրինամի փոքրիշատե քաղաքակիրթ հասարակությունը ներկայացնող «Հեղափոխական գրողների ճակատը», ՄԱԿ-ը, վերջապես։ Բայց, առաջին հերթին` ՀՀ վարչապետը։ Նա է ՀՀ գործադիր իշխանության գագաթին տիրած, կրկնակի ընտրված հեղափոխական առաջնորդը։ Իսկ ի՞նչ է ասում նա` քեզ, օ, հպարտ քաղաքացի։ Նա քեզ ասում է` մի օր, հեքիաթային մի անհավանական օր, երբ Արծվաշենը մերը լինի, դուք կգնաք կքանդեք Արծվաշենում` թուրքերի կառուցած կամ դեռ չկառուցված մզկիթը։ Եվ դուք (մեղա, Տեր Աստված) այս խելագարին ընտրել եք երկու անգամ։

Նախ Արծվաշենը վերադարձրու, տեսնենք այնտեղ մզկիթ կա՞, չկա՞։ Հետո, Դու Ալիևից ինչո՞վ ես տարբերվում։ Նա եկեղեցի քանդող է, փաստորեն, դու մզկիթ քանդող ես։ Չէ։ Սխալվեցի։ Դու մզկիթ քանդել երազող ես, քեզ որտեղի՞ց այդքան թափ։ Դու եթե թափ ունենայիր, քո թավշյա հեղափոխության լեյտմոտիվը վախկոտներին հատուկ «դուխովը» չէր լինի։

Ապրում ենք աբսուրդի թատրոնում։ Ես դեռ հասկանում եմ չկրթված, կյանքի ծանրության տակ կռացած այն մարդկանց, ովքեր մեղավոր չեն իրենց դառն ճակատագրի պատճառով նիկոլականության մեծամասնական թակարդում հայտնվելու համար։ Բայց, միևնույնն է, ես քեզ չեմ հասկանում, Հայ մարդ, երբ դու լսում ես այս զառանցանքը ու սպասում ես այդ իքս ժամին, որպեսզի հրոսակացած, գնաս, քանդես չկառուցված մզկիթը։

Լուսանկարում` ցեղասպան թուրքի կողմից վանդալիզմի ենթարկված ու ավերված և ՀՀ իշխանության պաշտպանությանը կարոտ մնացած` Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը:

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 165

Մեկնաբանություններ