«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

«ՈՒժեղ Հայաստանն», այնուամենայնիվ, պատրաստվում է վերցնել մանդատները

«ՈՒժեղ Հայաստանն», այնուամենայնիվ, պատրաստվում է վերցնել մանդատները
10.06.2026 | 16:04

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար գործիչներից մեկը՝ Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ նոր խորհրդարանում կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին։ Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք՝ ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին (ըստ երևույթին՝ դեռ չբացահայտված ազգային հերոսներին)։ Փաշինյանա-քպական խունտայի ութամյա կործանարար իշխանությունից հետո հայ «ընդդիմադիրները» կարող են նաև քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել.

«Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ, այո, կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր, այնուամենայնիվ, «կարմիր գծեր» ունեն ու էդ նույն Սահմանադրության ընդունումը, Տիգրանաշենի հանձնումը, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետև բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է։ ... Մենք կարող ենք արդարացիորեն ունենալ տենց հնարավոր վարկած, որ «Քաղաքացիական պայմանագրի» որոշ թեկնածուներ, պատգամավորներ և մարդիկ ունեն անթույլատրելիության գիծ, օրինակ, որ այդ գիծը Տիգրանաշենի հանձնումն է»։

Մեկնաբանությունները, ըստ իս, ավելորդ են։ Մնում է, որ հնարավորինս շուտ հայտնաբերենք ՔՊ-ի շարքերում ծպտված այդ Անդրանիկներին ու Գևորգ Չավուշներին (Տե՛ր, մի՛ հաշվիր այս խոսքերը մեղքերիս շարքում)։

Հ.Գ. «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների այս և նմանատիպ այլ հայտարարություններից հետո ակամա այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանք, այնուամենայնիվ, պատրաստվում են վերցնել մանդատները։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 160

Մեկնաբանություններ