Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Ձեզ դա էլ է շատ». ինչո՞ւ են կրճատվում սոցիալական երաշխիքները

«Ձեզ դա էլ է շատ». ինչո՞ւ են կրճատվում սոցիալական երաշխիքները
02.10.2026 | 11:46

Թարմ լուրեր Նիկոլ ընտրած բիոմասսայի համար. նույնիսկ ձեր մահից հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա, որովհետև Նիկոլը կտրեց թաղման նպաստները՝ բացառությամբ «Փարոս» ստացողների։
Իսկ քաղծառայողներն ու պետական ապարատի աշխատակիցները հունվարի 1-ից այլևս սոցփաթեթից չեն կարող օգտվել, որովհետև դա էլ է հանվում։ Ասացին՝ Նիկոլին ընտրել եք, հերիք է, ձեզ դա էլ է շատ։
Փոխարենը՝ Նիկոլի ֆանկլուբ թոշակառուների թոշակն ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 1000 դրամով կբարձրանա։ Ծափ տվե՛ք։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ