«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աքսիոմատիկ ճշմարտություն. բնիկ ժողովուրդների գործոնը և Ադրբեջանի ապալեգիտիմացումը

Աքսիոմատիկ ճշմարտություն. բնիկ ժողովուրդների գործոնը և Ադրբեջանի ապալեգիտիմացումը
15.10.2026 | 11:07

Չպատժված հանցագործությունը նոր հանցագործություն է ծնում. սա աքսիոմատիկ և բացարձակ ճշմարտություն է։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Նախիջևանի պատմական հայաթափման և 20-րդ դարավերջի Բաքվի ու Սումգայիթի հայերի ջարդերի միջազգային անպատժելիությունը 21-րդ դարում ծնեց նոր աշխարհաքաղաքական աղետ՝ Արցախի ամբողջական բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։ Սա բացահայտ ցեղասպանական գործողություն է, որն այսօր էլ անմիջականորեն սպառնում է Սյունիքի ու ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Մյուս պատմաիրավական ճշմարտությունն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը՝ որպես ագրեսիվ և հակամարդկային կազմավորում, չունի գոյության որևէ լեգիտիմ հիմք։
«Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը հազարամյակներ շարունակ գործել է անվրեպ։ Ամոթ է, որ 21-րդ դարում՝ համաշխարհային գիտական և մշակութային առաջընթացի դարաշրջանում, ազդեցության ոլորտների ընդարձակման և պանթյուրքական ծավալապաշտության պայքարում դեռևս գործում են արյունալի պատերազմներն ու բարբարոսական բռնությունները։
Ի գիտություն Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում քաղաքական շահեր ու հետաքրքրություններ ունեցող բոլոր գլոբալ ուժերի և պետությունների՝ ներկայիս Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքում ապրում են իրական բնիկ (ավտոխթոն) ժողովուրդներ, որոնք զրկված են իրենց տարրական ազգային իրավունքներից.
• Թալիշները. Մոտ 1 միլիոն բնակչությամբ, իրանական ճյուղին պատկանող հնագույն ազգ, որոնք այսօր էլ ենթարկվում են բռնի ուծացման (ասիմիլացիայի)։
• Թաթերը. Նույնպես իրանական ծագմամբ բնիկ ժողովուրդ, որոնք կազմում են մի քանի հարյուր հազար։
• Ավարները և լեզգիները. Միասին կազմում են մոտ մեկ միլիոն բնակչություն (կովկասյան բնիկ ժողովուրդներ)։
• Ուտիները. Նրանք հիմնականում բռնագաղթի ենթարկվեցին հայերի հետ միասին 1990-ականների սկզբին՝ Ադրբեջանի պետական էթնիկ զտումների ու հայերի կոտորածների ժամանակ, միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։
Այս արհեստական պետության կազմաքանդումն ու բնիկ ժողովուրդների ինքնորոշումը պատմական անխուսափելիություն են։ Հայերը կվերականգնեն իրենց պատմական և իրավական տարածքները և խաղաղ ու արդար կապրեն այդ երկրի իրական բնիկների հետ, ինչպես ապրել են դարեր շարունակ՝ ձևավորելով տարածաշրջանային անվտանգության նոր և անխոցելի ճարտարապետություն։
Լեզգիների մյուս մասն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում (Դաղստանում), և պատմաիրավական առումով միանգամայն տեղին ու արդարացի կլինի նրանց վերամիավորումը մեկ միասնական հայրենիքում, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին միավորվեց Վրաստանին Ստալինի կողմից անօրինականորեն նվիրված Հարավային Օսիան ռուսաստանյան հատվածին՝ Հյուսիսային Օսիային։
Այս արդարացի բաժանումից հետո կմնան միայն կովկասյան թաթար-ադրբեջանցիները, որոնց մեջ հսկայական թիվ են կազմում խորհրդային տարիներից սկսած պետական հատուկ քաղաքականության հետևանքով բռնի ուծացման ենթարկված բնիկ ազգերի ներկայացուցիչները։ Անկասկած է, որ այդ խեղված ու ազգային հիշողությունը կորցրած մարդիկ, տեսնելով իրենց արդարամիտ արյան ու ազգակիցների ազատագրումը ադրբեջանական բռնատիրությունից, իրենք նույնպես կվերադառնան հարազատ ազգային գիրկը։ Թե ինչ կմնա այդ դեպքում արհեստական կովկասյան թաթար-«ադրբեջանցի» ժողովրդից, ինքներդ արեք թվաբանությունը։ Նրանց էլ, որպես էթնիկ փոքրամասնություն, թող թույլատրվի ստեղծել լոկ տեղական ինքնավարություն՝ նորաստեղծ պետության դաշնային սկզբունքով։
Տնտեսական արդարության համատեքստում՝ Բաքվի նավթահանքերի մի հսկայական մասը պետք է իրավականորեն վերադարձվի մինչև 1918 թվականի ադրբեջանական արհեստական պետության ստեղծումը այդ հանքերի օրինական տերերի՝ հայերի, ռուսների և անգլիացիների ժառանգներին, որոնց տիտանական հարստությունը խլվեց և անօրինականորեն ազգայնացվեց այդ նորաստեղծ պետության կողմից։ Իսկ հանքերի մյուս մասը պետք է արդարացիորեն տրվի նորաստեղծ դաշնային պետություն կազմած բնիկ ազգերին՝ իրենց հողի շենացման համար։
Արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետական կազմավորման վերացումը քաղաքական ասպարեզից և աշխարհի քաղաքական քարտեզից վերջնականապես կթուլացնի քաղաքական լարվածությունը ողջ Այսրկովկասում։ Այսպիսի դրական, հանդուգն և արդարացի լուծումը և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին մեկընդմիշտ կազատի «և՛ ատամից, և՛ ատամնացավից»։ Թուրքիան՝ ի դեմս Ադրբեջանի, վերջնականապես կկորցնի իր ռազմավարական հենման կետը Կովկասում, իսկ նրա ագրեսիվ պանթյուրքիստական նկրտումները դեպի Միջին Ասիա և այն կողմ, վերջնականապես կկորցնեն իրենց գլոբալ սպառնալիքը։
Չանտեսե՛նք քաղաքական իրականությունը, քանի որ Թուրքիան ինքը նույնպես այսօր կանգնած է ներքին մասնատման և քաղաքական քարտեզի վերաձևման աշխարհաքաղաքական շեմին։
Պարոնա՛յք քաղաքակա՛ն գործիչներ, մի՞թե այսքան դժվար է հասկանալ այս պարզ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։
Մեր անկայուն աշխարհի ամենանկայուն բանը պետությունների քաղաքական քարտեզն է։ Եվ դա մարդկությունն ապացուցել է հազարամյակների պատմությամբ։ Ուրեմն, այնպես վերաձևենք այդ քարտեզները (չէ՞ որ Աստված չի մասնակցում այդ անարդար սահմանագծումներին), որպեսզի հաջորդ սերունդները արդարությունը վերականգնելու համար ստիպված չլինեն արյունալի պատերազմներում զոհելու իրենց զավակներին։ Մենք բոլորս այս երկրի և նախևառաջ՝ Արարչի զավակներն ենք։ Խաղաղություն մեր հոգիներին և մտքերին։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Հ․Գ․
Որպես հավելում ներկայացնենք որոնողական ծառայությունների տեղեկատվական հարցման պատասխանը այն մասին, թե կա՞ն արդյոք Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող բնիկ ազգերի՝ թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների, ուտիների, ցախուրների և մյուս ազգությունների վերաբերյալ մարդահամարի ճշգրիտ տվյալներ։
Պատասխանը միանշանակ է. ճշգրիտ և համընդհանուր ճանաչված տվյալներ Ադրբեջանում բնակվող բնիկ ազգերի քանակի մասին չկան, քանի որ մարդահամարի պաշտոնական տվյալներն արմատապես չեն համընկնում անկախ փորձագետների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ազգային համայնքների տվյալների հետ։ Պաշտոնական վիճակագրությունը հաճախ է քննադատվում միջազգային կազմակերպությունների կովմից բնիկ ազգերի թվաքանակի արհեստական իջեցման համար, թեև երբեմն չափազանցված են համարվում նաև հենց բնիկ ազգերի կողմից ներկայացվող սեփական թվերը։
Ահա համադրված վիճակագրական տվյալները.
• Լեզգիներ. Պաշտոնական տվյալներով՝ 180 հազար, այլընտրանքային տվյալներով՝ 250-350 հազար։
• Թալիշներ. Պաշտոնական տվյալներով՝ 400-600 հազար, այլընտրանքային տվյալներով՝ մինչև 1 միլիոն։
• Ավարներ. Պաշտոնական տվյալներով՝ 50 հազար, այլընտրանքային տվյալներով՝ 114 հազար։
• Թաթեր. Պաշտոնական տվյալներով՝ 50 հազար, այլընտրանքային տվյալներով՝ 80 հազար։
• Ցախուրներ. Պաշտոնական տվյալներով՝ 15 հազար, այլընտրանքային տվյալներով՝ 20 հազար։
• Ուտիներ. Պաշտոնական տվյալներով՝ 3800, այլընտրանքային տվյալներով՝ 4000։
Իսկ թե որքան են իրականում ուծացման ենթարկվածները, ինչը որակվում է որպես «սպիտակ ցեղասպանություն», ցույց կտան միայն ժամանակն ու գալիք քաղաքական փոփոխությունները։
Դիտվել է՝ 586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ