«Հաց և տեսարաններ» քաղաքականությունն ու պարտադրված խաղի կանոնները
19.10.2026 | 12:25
Սրանից 10 տարի առաջ կյանքի պայմաններից դժգոհ մի ադրբեջանուհի, հարցազրույց տալով, բողոքում էր. «Bizə park lazımdır, yoxsa iş yeri?» («Մեզ զբոսայգի՞ է պետք, թե՞ աշխատատեղ»)՝ ակնարկելով Ալիևի ռեժիմի աչքակապությունները և շուկայատեղին քանդելով՝ զբոսայգի կառուցելը։
Պետք է խոստովանել, որ Իլհամի աչքակապությունները մանկապարտեզ են ՀՀ դե ֆակտո իշխանությունների թմրեցուցիչ՝ «հաց և տեսարաններ» քաղաքականության համեմատ։ Դժբախտությունն այն է, որ, ի տարբերություն ադրբեջանցի կնոջ, հայաստանյան ընդդիմության առանձին հատվածներում չկա այն գիտակցումը, որ մեզ ոչ թե «տեսարաններ» են պետք, այլ ինքնապաշտպանության և ինքնապահպանության քարոզ ու նախապատրաստություն։
Դրա փոխարեն՝ ի սկզբանե տանուլ տրված մրցավազք է սկսվել իշխանությունների հետ, թե ով ավելի շատ կամ թեկուզ ավելի «էներգախնայող» «տեսարաններ» կապահովի։
Որևէ ճնշված խումբ ի սկզբանե պարտված է, եթե ընդունում է իրեն ճնշողի պարտադրած խաղի կանոնները և ի վիճակի չի լինում ճեղքել դրանց օղակը։
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Քաղաքագետ
Մեկնաբանություններ