«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Աբու Դաբի. աշխարհը սպասում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի բանակցությունների արդյունքին

Աբու Դաբի. աշխարհը սպասում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի բանակցությունների արդյունքին
10.11.2026 | 19:08

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Աբու Դաբիում մեկնարկում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունները նախատեսված են երկու օրով՝ նոյեմբերի 10-11-ը, և նպատակ ունեն առաջ մղել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ դիվանագիտական գործընթացը։

Ամերիկյան պատվիրակությունը ներկայացնելու են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Մեդինսկին, իսկ Ուկրաինայի պատվիրակությունը՝ հետախուզության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Բանակցությունների օրակարգում մի քանի առանցքային հարցեր են։

Անվտանգության երաշխիքներ

Ուկրաինան ցանկանում է ստանալ այնպիսի միջազգային երաշխիքներ, որոնք կբացառեն Ռուսաստանի կողմից նոր ռազմական ներխուժման հնարավորությունը։

Տարածքային հարց

Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները շարունակում են կտրուկ տարբերվել։ Ռուսաստանը պահանջում է տարածքային զիջումներ, մինչդեռ Ուկրաինան հրաժարվում է հրաժարվել իր տարածքներից։

Հրադադար և ռազմական գործողությունների դադարեցում

Կողմերը պետք է քննարկեն ռազմական լարվածության նվազեցման, էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության և հումանիտար հարցերի կարգավորման հնարավորությունները։

Եվրոպայի դերը

Եվրոպական երկրները ցանկանում են մասնակցել այն գործընթացին, որի արդյունքներն անմիջականորեն ազդելու են նաև եվրոպական անվտանգության վրա։ Սակայն Մոսկվան պնդում է, որ Աբու Դաբիում բանակցությունները պետք է ընթանան եռակողմ ձևաչափով։

Ի՞նչ կարող է փոխվել այս բանակցություններից հետո

Իմ գնահատմամբ՝ այս բանակցությունների նշանակությունը շատ ավելի մեծ է, քան պարզապես ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հերթական փորձը։

Դոնալդ Թրամփը փորձում է հանդես գալ որպես այն առաջնորդը, որը կարող է հասնել այնպիսի համաձայնության, որին մինչ այժմ չի հաջողվել հասնել միջազգային դիվանագիտությանը։ Միաժամանակ Վլադիմիր Պուտինը ձգտում է բանակցությունների միջոցով ամրագրել Ռուսաստանի ռազմավարական պահանջները:

Վահան Բաբայան

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ