«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Երջանկությունը նաև ազնիվ աշխատելն է»

«Երջանկությունը նաև ազնիվ աշխատելն է»
10.11.2026 | 20:12

Ի՞նչ է երջանկությունը։

Երկու օր առաջ մի շատ հետաքրքիր տարբերակ լսեցի։ Դե, չասեմ ինչքան տարբերակներ եմ լսել ու կարդացել իմ կյանքում` սիրել, սիրված լինել, շատ փող ունենալ կամ փող չունենալ, շատ ճամփորդել, լավ ընկերներ ունենալ, արվեստով տարվել, անհոգ լինել... Էս՝ համեմատաբար հասարակները, էլ չասեմ՝ փիլիսոփայական տարբերակները` երջանկությունը երբեմն պարզապես այն է, որ այլ բան չես ցանկանում..., և այսպես շարունակ: Վստահ եմ՝ լիքը կարող եք շարունակել և իհարկե որոշ չափով համարյա բոլոր տարբերակները ճիշտ են։ Բայց հիմա ասեմ իմ վերջի լսածը. «Երջանկությունը նաև ազնիվ աշխատելն է»։

Սա մտքովս չէր անցել, որ ազնիվ աշխատելը կարող է երջանկություն բերել, բայց երբ լսեցի միտքը, այնպես հարազատ ու մոտիկ թվաց ինձ, որ զգացի՝ իմ կյանքի երջանկության ու հանգստության մի մեծ բաժին ստանում եմ ազնիվ աշխատանքից։ Երբեք չեմ գնացել մախինացիաներով ու խաբեություններով մեծ գումար աշխատելու գայթակղությանը, ինչ-որ մեկին վնասելով գումար աշխատելուն և այսպես շարունակ:

Ճիշտ ա, դրա արդյունքում հարազատ ընկերոջս կողմից նման գնահատականի եմ արժանացել. «Ապեր, ուրիշը քո հնարավորությունները ունենար, հիմա միլիարդատեր կլիներ»:

Բայց ես 2 օր առաջ հասկացա, որ ազնիվ աշխատելը իմ բիզնեսին ոչ միայն տվել է ստաբիլություն և քիչ ռիսկայնություն, այլև բիզնեսից դուրս անձնապես ինձ ու կնոջս ազնիվ աշխատելը տվել է` երջանկություն:

Ազնիվ աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս:

Բակուր Մելքոնյան

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ