Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարո՞ղ է արդյոք «Ակբա» բանկն (Acba Bank OJSC) ահաբեկիչներին ֆինանսավորել

Կարո՞ղ է արդյոք «Ակբա» բանկն (Acba Bank OJSC) ահաբեկիչներին ֆինանսավորել
23.11.2026 | 11:17

Ուրեմն, վերջերս պարզվեց, որ երբեք ԱՄՆ-ում չեղած, ԱՄՆ մուտքի արտոնագիր երբևէ չունեցած ՀՀ քաղաքացին Երևանում՝ իր տանը նստած (միգուցե՝ քնած), «Ակբա» բանկի քարտով ԱՄՆ-ում 170 ԱՄՆ դոլարով ինչ-որ ավտոմեքենա է բենզինով լիցքավորել։ «Ակբա» բանկը հրաժարվում է հետաքննություն իրականացնել և, ըստ այդմ, բացահայտել աներկբա զեղծարարությունը։ Ըստ բանկի՝ քաղաքացին օգտվել է ինչ-որ կայքերից, որոնք ռիսկային են։
Ի գիտություն «Ակբա» բանկի՝ աշխարհում արգելված ահաբեկչական կազմակերպությունները, օրինակ՝ «Հեզբոլահը», «Համասը», առերևույթ կամ թաքնված կայքեր ունեն։ Ենթադրենք՝ քաղաքացին այցելել է այդ կայքերից մեկը, որի արդյունքում իր կողմից օգտագործվող «Ակբա» բանկի քարտով՝ բանկի համաձայնությամբ, ԱՄՆ-ում Shell բենզալցակայանում ինչ-որ ավտոմեքենա 170 ԱՄՆ դոլարով բենզինով է լիցքավորվել։ Մի՞թե «Ակբա» բանկին չի հետաքրքրում, թե որտեղ է գնացել իր գումարը։ Իսկ միգուցե ԱՄՆ-ում Shell բենզալցակայանում 170 ԱՄՆ դոլարի բենզինով ավտոմեքենա լիցքավորողը «Հեզբոլահ»-ի, «Համաս»-ի ահաբեկի՞չ էր կամ Ուսամա բեն Լադենի գործընկե՞րը։ Չէ՞ որ այդ դեպքում կստացվի, որ «Ակբա» բանկը միջազգային ահաբեկչության հովանավոր է։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ