Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ազգանուն, որի առջև պետք է խոնարհվել. Աջապահյան

Ազգանուն, որի առջև պետք է խոնարհվել. Աջապահյան
23.11.2026 | 12:48

Ցավոք, մենք հաճախ չենք գնահատում այն, ինչ ունենք, չենք ճանաչում մեր մեծերին և չենք գիտակցում այն արժեքը, որ կանգնած է մեր աչքի առաջ։
Միքայել Սրբազանը սերում է Կիլիկյան Հայաստանի իշխանական Աջապահյան տոհմից՝ մի տոհմից, որի նախնիներին դարեր առաջ վստահվել է Հայոց եկեղեցու սրբությունների, այդ թվում՝ Սրբազան Աջերի պահպանումը։ Տոհմ, որի ներկայացուցիչները սերունդներ շարունակ կրել են Կիլիկիո կաթողիկոսական գահի պատասխանատվությունը։
Սա պարզապես ազգանուն չէ։ Սա դարերի պատմություն է, սրբությունների պահպանության առաքելություն, հոգևոր ժառանգություն և արմատներ, որոնք ձգվում են դեպի մեր պատմության խորքերը։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պատմություն կա այս ազգանվան հետևում, ինչ ժառանգություն է կրում այս մարդը։
Եթե նորմալ, իր պատմությունն ու արժեքները հարգող պետություն լինեինք, Աջապահյան ազգանունը պետք է հնչեր պետական ամենաբարձր մակարդակով՝ հպարտությամբ ու պատկառանքով։
Եվ բոլոր նրանք, ովքեր գիտակցում են այս ամենի արժեքը, հասկանում են, թե որքան երջանիկ ենք մենք, որ ապրում ենք Միքայել Սրբազանի ժամանակաշրջանում, որ այսօր հնարավորություն ունենք լսելու նրան, ճանաչելու նրա միտքն ու խոսքը և լինելու նրա ժամանակակիցը։ Սա ինքնին մեծ շնորհ է, որի արժեքը գուցե մի օր ավելի խորությամբ կգիտակցենք։

«Ավետյաց երկրի տեսիլքով»-ի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ