ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարդա և հայացքդ մի փախցրու

Կարդա և հայացքդ մի փախցրու
25.11.2026 | 16:43

Եթե դու կարդում ես այս տողերը և չես ամաչում… Եթե չես զգում խորագույն ամոթ, եթե զայրույթից ներսդ չի տակնուվրա լինում, եթե հանգիստ հետևում ես, թե ինչպես է գողը, մարդասպանը և սրիկան գովաբանում քեզ այն բանի համար, որ դու դավաճանել ու վաճառել ես մեկուկես միլիոն հայերի արյունը, եթե քեզ համար միևնույն է, ապա իմացիր՝ դու հենց հիմա արդարացնում ես Հայոց ցեղասպանությունը և ինքդ՝ անձամբ, սեփական ձեռքերով, երկրորդ անգամ սպանում ես Դեր Զորի անապատում կացնահարելով ու սովամահ անելով հայ երեխաներին, կանանց ու ծերերին։

Կարդա՛ և հայացքդ մի՛ փախցրու։

«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ․ Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը հանվել է։ Ինչպես ես միշտ ասել եմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործում»։

Սերդար Քըլըչ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ

Իսկ հիմա հիշիր՝ եթե դու կողմ ես նոր Սահմանադրության ընդունմանը, կամ քեզ համար միևնույն է, ապա դու ոչնչով լավը չես նրանցից, ովքեր մի օր գալու են քեզ սպանելու։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ