Ես բնական եմ համարում, երբ իմ թշնшմին шhшբեկվում է իմ հերոսից և տալիս է նրան համապատասխան որակումը, դա ոչինչ չի փոխում իմ ընկալման մեջ, նրա պիտակով չէ, որ ես պիտի ճանաչեմ իմ հերոսին, նրա պիտակով չէ, որ աշխարհը պիտի իմանա՝ թե ինչ արեցին մեր քաջերը 94-ին:
Ես անբնական եմ համարում, երբ իմ սեփական պետության ղեկավարն է իմ հերոսին տալիս նույն պիտակը, ինչ՝ իմ թշնшմին:
Ես աբսուրդային եմ համարում այն հանգամանքը, որ որոշ հայեր, այդ նույնությունը տեսնելով, թշնшմուն են բարեկամ համարում և ոչ՝ ղեկավարին թշնшմի:
Տիկնայք և պարոնայք, եթե դուք դեռ չեք հասկացել, որ «ամեն գնով խաղաղություն պիտի լինի», «մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է», «հավերժական խաղաղություն ենք հաստատում» նարատիվները ձեր պետության և ժողովրդի պարտությունը անշրջելի դարձնելու մասին են, վերաֆրազավորված գույժ են՝ հшյերի վերջնական տեղահանման, էթնո-մշակութային լիկվիդացման և «արևմտյան ադրբեջան» պատմա-քաղաքական դիվերսիան իր ավարտին հասցնելու մասին են, ապա դուք 8 տարի անընդմեջ գտնվում եք քպ-ի արևմտա-թուրքական հիպնոսի ներքո, ըստ այդմ՝ փորձեք այսուհետ «խաղաղություն» բառի տակ «պարտություն» բառը կարդալ և լսել ու կհասկականաք, թե իրականում ինչու են ձեր պետության և ձեր թշնամի պետության ղեկավարների նպատակներն ու խոսույթը նույնացել:
Խաղաղություն չի լինում կապիտուլյացիայի հաջորդական փաստաթղթեր ստորագրելով, բարեկամ պետությունների հետ թշնամանալով, սեփական ժողովրդին մոլորեցնելով, պառակտելով, ատոմիզացնելով, նրա ինքնապաշտպանական բնազդները բթացնելով ու չեզոքացնելով, նրան անդադար խաբելով և շեղելով օրեցօր մեծացող վտանգից կամ աhաբեկելով ստիպելով, որ այդ ժողովուրդը դառնա երկրի հանձնման հանցակիցն ու մեղսակիցը: Չի լինում:
Խաղաղություն լինում է, երբ բանակցողը պաշտպանում է իր պետության շահը, երբ բանակցողը պայմանավորված չէ թշնամու հետ, երբ բանակցողը չի սպասարկում օտար պետությունների շահերը՝ իր ժողովրդի անվտանգության հաշվին, երբ բանակցողն իր թշնամու առաջ ծնկած չէ, երբ բանակցողի ֆիզիկական գոյությունը թշնամու երաշխիքներից կախված չէ:
Խաղաղություն լինում է արժանապատվություն, բանականություն, փորձ, հարգանք և կանխատեսելիություն ունեցող ղեկավարի հետ, իսկ երկրի ղեկը զավթած հոգեխեղված թշնամասերների հետ ձեր «խաղաղությունը» մեկ բնույթ ունի՝ գերեզմանային:
Հայը մեջքը կուղղի և ոտքի կկանգնի, իսկ թուրքական օրենքներ և թուրքական մայր օրենք երկրում հաստատելու փորձեր անողների վերջը մեկն է՝ բանտախուցը:
Խաղաղություն պիտ ըլլա միայն մեր հաղթանակով
Սրա համար անհրաժեշտ է, որ հնարավորինս շատերը հասկանան՝
- քո հաղթանակներն արժեզրկողը,
- քո հերոսին шhшբեկիչ հռչակողն ու նսեմացնողը,
- քո պատմությունը ջնջողը,
- քո Եկեղեցին վարկաբեկողն ու քանդողը,
- քո պատմական հողերը հանձնողն ու ուրացողը,
- քո ազգայինը սպառնալիք որակողը,
- քեզ ինքնությունից զրկողը
թշնшմիդ է, ոչ թե՝ բարեկամդ:
Էլիզա Առաքելյան