Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.11.2026 | 00:10

Բժշկության հմտության ամենափորձված հնարավորության,
Անախտական կյանքի Դու պատճա՛ռ,
Երկնային զորեղ թագավոր՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Աստվա՛ծ իմանալիների բոլոր և տեսանելիների։
Ահա իմ մեջ ես Դու, ինչպես մարգարեն է ասում, նոր կցորդությամբ։
Ուստի և ես, միացած Քեզ հետ խոսքի դաշինքով այս բարեզարդ,
Թո՛ղ լուսավորվեմ կրկին ողջացած՝ շնչով ու մարմնով,
Ըստ ամենայնի կարող և անհաղթ։
Ամե՛ն։


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 87

Մեկնաբանություններ