«Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ պետք է մնանք խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում»,- հայտարարել է «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Սա կարդալիս դժվար է առանց էմոցիաների արձագանքել. երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է Եռաբլուրի ընդլայնմամբ։
Հետո հիշեցի, որ նման արտահայտություն առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Ավելին, այն բազմիցս կարդացել եմ։ Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե որտեղ։ Կարծում եմ՝ բարդ չէ. հենց ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ ավելի ստույգ՝ Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա «Caliber.az» կայքում, որը Ադրբեջանի՝ Արցախի կամ ՀՀ-ի դեմ գործողությունների գնալու մտադրություններից առաջ նման հրապարակումներ էր անում։ Ընդ որում, սա դիտարկվում է ոչ թե որպես ստանդարտ պատերազմի սպառնալիք, այլ որպես ադրբեջանական պետականամերձ լրատվամիջոցներում հայ զինծառայողների, զոհերի նկատմամբ ատելության և մահվան սպառնալիքների նորմալացման հստակ կոնտենտ։
Հ․Գ Փաշինյանը, թերևս, մի հարցում իրավացի էր՝ Եռաբլուրի թեման շահարկողը «եղկելի է, եղկելի է, եղկելի է», իր դեպքում՝ նաև կոլաբորանտ:
Տաթևիկ Հայրապետյան