ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Որքա՞ն է «Ակբա» բանկի պատվի արժեքը

Որքա՞ն է «Ակբա» բանկի պատվի արժեքը
28.11.2026 | 13:36

Վերջերս հայտնի դարձավ, որ երբեք ԱՄՆ-ում չեղած, ԱՄՆ-ի մուտքի վիզա երբևէ չունեցած ՀՀ քաղաքացին Երևանում՝ իր տանը նստած (միգուցե՝ քնած), «Ակբա» բանկի քարտով ԱՄՆ-ում 170 ԱՄՆ դոլարով (61 030 ՀՀ դրամ) ինչ-որ ավտոմեքենա է բենզինով լիցքավորել։ «Ակբա» բանկը հրաժարվում է հետաքննություն իրականացնել և, ըստ այդմ, բացահայտել աներկբա զեղծարարությունը։ Ըստ բանկի՝ քաղաքացին օգտվել է ինչ-որ կայքերից, որոնք ռիսկային են։
Բանկի այսօրինակ կեցվածքի վերաբերյալ այս տեղեկությունը լայն տարածում ստացավ. այն հրապարակվեց մի շարք տեղեկատվական կայքերում։
Իսկ ինչպե՞ս արձագանքեց բանկը։ Ուշադի՛ր՝ բանկն ընդհանրապես չարձագանքեց։ Ավելին՝ բանկի իմ աղբյուրների փոխանցմամբ, վերջինս որդեգրել է «ջայլամի» քաղաքականություն, այսինքն՝ հրապարակումներին որևէ կերպ չարձագանքելու տարբերակը։
Հայաստանյան բոլոր բանկերը թերություններ ունեն, սակայն դրանց մեծ մասը գոնե չի արհամարհում մամուլում տեղ գտած հրապարակային քննադատությունը։ Օրինակ՝ «ԱՄԻՕ» բանկը։ Ինչքան էլ թերի կամ անտրամաբանական լինի վերջինիս գործունեությունը, այնուամենայնիվ, «ԱՄԻՕ» բանկն առերևույթ պատիվ և քաղաքացիների հետ շփման պատրաստակամություն ունի։ Գիտեմ, որ պատիվ ունեցող բանկեր շատ կան։
Այս իմաստով «Ակբա» բանկը բացառություն է։ Տեսե՛ք՝ խոսքն ընդամենը 61 030 ՀՀ դրամի մասին է։ Այդ գումարը զեղծարարները հափշտակել են «Ակբա» բանկի քարտից, իսկ բանկը հրաժարվում է բանկային «հետաքննություն» իրականացնել՝ զեղծարարներին պատժելու և հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով։ Ավելին՝ ըստ բանկից ստացված տեղեկությունների, բանկը «թքած ունի» մամուլում տեղ գտած հրապարակումների վրա։
Այլ կերպ ասած՝ «ի՛նչ ուզում եք արեք, ես 61 030 դրամի տերն եմ և այն որևէ դեպքում չեմ վերադարձնի»։
Արդյունքում՝ բանկը չապահովեց քաղաքացու ֆինանսական անվտանգությունը (միգուցե նաև կեղծ «գործարքից» գումար աշխատեց), զեղծարարները բանկի անգործության պայմաններում գումար «շահեցին» և անպատիժ մնացին, քաղաքացին 61 030 ՀՀ դրամ կորցրեց։
Համադրելով բոլոր տվյալները՝ կարո՞ղ եմ եզրակացնել, որ «Ակբա» բանկի պատիվը 61 030 ՀՀ դրամ արժի։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ