Երբ զոհին մեղադրում են «դավաճանության» մեջ
28.11.2026 | 14:02
Կա՞ որևէ մեկը, որ կասկածի տակ է դնում այս «տեսակի» որակը։ Եթե հետևեք սոցիալական ցանցերում թե՛ պետական, թե՛ առանձին քաղաքացիների մակարդակով կատարվող գրառումներին, կհամոզվեք, որ նրանց մեջ հայատյացությունը քարոզվում է դեռ բարուրից և հիմա էլ սպասում է դրսևորվելու հերթական հնարավորությանը։
Այնպես որ, «փայտը» միշտ ձեռքիդ պահի՛ր։
«Անշնորհակալության» ադրբեջանական բանաձևը և Կասպարովի հիշողությունը
Գյանջայի համայնքը բողոքում է Գարի Կասպարովից՝ պնդելով, որ նա «դավաճանել է հայրենիքին», այսինքն՝... Ադրբեջանին.
«Մենք այնքան էինք հոգ տանում նրա մասին, Հեյդար Ալիևն էլ էր հոգ տանում նրա մասին. կարո՞ղ էր նա նման բարձունքների հասնել Երևանում։ Իսկ նա մեզ փոխհատուցեց մաքուր անշնորհակալությամբ»։
Հաշվի առեք՝ սա նրանք լիովին լուրջ են ասում։ Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, մեջբերեմ Կասպարովի խոսքերը.
«Հունվարի 13-ը հրաշալի օր էր։ Ծովի վրա ծիածան էր կախված։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Այդ օրը սկսվեց ջարդը... Մեզ լուրեր հասան, որ Բաքվի հայկական բնակարանները մարդասպանների ամբոխի կողմից թալանվում էին։ Դա անհավատալի էր։ Ցեղասպանությո՞ւն։ Բաքվում անհավատալի սարսափներ էին տեղի ունենում։ Ավազակները ճշգրիտ գիտեին, թե որտեղ են ապրում հայերը։ Սեփականատերերը թալանվել և սպանվել են։ Աղջիկներին բռնաբարել և կենդանի այրել են։ Սա Սումգայիթի կրկնությունն էր»։
Կասպարովը 1990 թվականի հունվարին բազմիցս հստակեցրել է, որ Բաքուն «մահացել է» իր համար։ Իսկ երբ Ադրբեջանի մայրաքաղաքն ընտրվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան հյուրընկալելու համար, նա կրկին հայտարարեց, որ իրեն «չի գրավում» այն քաղաքը, որտեղ ծնվել, մեծացել և որտեղից հետագայում ստիպված է եղել փախչել։ Աշխարհահռչակ շախմատիստն անկեղծորեն հայտարարել է, որ Բաքու իր այցելության մասին խոսք անգամ չի կարող լինել։Պավել ՇԵԽՏՄԱՆ
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆԻ ՖԲ էջից
Մեկնաբանություններ