Պետական բյուջեի «ընտանեկան» ուղեգիրը դեպի Չինաստան
28.11.2026 | 15:00
ՔՊ-ական վերին էշելոնը մշտապես շահագրգիռ է, որ հանրային միջոցները ծախսվեն արդյունավետ։ Օրինակ՝ եթե պետական բյուջեում կա քերելու շանս, ուրեմն պետք է ձողիկով ֆռթցնել մինչև վերջ։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ավելի խորն է ընկղմվել պետական բյուջեի խորխորատներում և Չինաստան ուղևորվող օրենսդիրների պատվիրակության կազմում ընդգրկել է իր դստերը։ Դե, երևի ավելորդ տոմս է եղել՝ ամրագրված հյուրանոցի համարով, հո չէ՞ր կորելու։ Եվ չէ՞ որ ծնողը պատրաստ է ցանկացած ինքնազոհողության, մանավանդ՝ ՔՊ-ականը, և առավել ևս՝ պետության հաշվին։ Եթե Արուսյակը նույն տրամաբանությամբ է ղեկավարում ՔՊ-ի ֆինանսական միջոցները՝ որպես աշխատակազմի ղեկավար, կարծում եմ՝ հրատապ աուդիտի խնդիր կա, որովհետև նրա մոտ արդեն ցոփության և վատնման ախտանիշներ ենք արձանագրում։
Մանավազյանի դուստրն անցած տարի նկարել էր ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանին և լուսանկարը փոխանցել ԵՊՀ ռեկտորին՝ իբր թե էթիկայի կանոն էր խախտել դասախոսը։ Ռեկտորն առանց երկար-բարակ մտածելու ազատել էր աշխատանքից համընդհանուր հարգանք և սեր վայելող գիտնականին (թե չէ իրեն կթռցնեին մեկ ակնթարթում. հրամանը վերևից էր)։ Օրինակ՝ Տիգրան Արզաքանցյանին կնշանակեին ռեկտոր։ Գեղեցիկ չէր ռեկտոր Հովհաննեսի արածը, բայց ինքը գիտի, որ գեբելսյան ժամանակները հավերժ չեն։ Ի դեպ, վերաքննիչ դատարանը վերջերս հաստատեց առաջին ատյանի որոշումը, ըստ որի՝ Ս. Մանուկյանի ազատման հրամանն անվավեր է ճանաչվել։
Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ
Հ.Գ.
Պարգևավճարներ, գերթանկարժեք գործուղումներ, անիմաստ ծրագրեր և փողերի տոտալ փոշիացում՝ քվեների նման. սա պետության կազմաքանդման խմբավորման ձեռագիր է, որը հովանավորվում է թե՛ դրսից, թե՛ ներսից։
Մեկնաբանություններ