Անգրագիտության վերացում՝ կամավոր անմեղսունակների համար
29.11.2026 | 12:07
Որևէ երկրի անձնագրում «Ադրբեջան» նշելը՝ որպես ծննդավայր, կոպիտ սխալ է, քանի որ «Ադրբեջան» պատմաաշխարհագրական անունն առաջին հերթին վերաբերում է Իրանի հյուսիսի «Ադրբեջան» նահանգին, որն, ի դեպ, բաժանված է «Արևմտյան Ադրբեջան» ու «Արևելյան Ադրբեջան» վարչատարածքային միավորների։
Ո՞րն է ճիշտ տարբերակը մինչև 1991 թվականը ծնվածների համար։ Կա՛մ «Ադրբեջանական ԽՍՀ», կա՛մ «ԽՍՀՄ»։ Այստեղ գլխավոր հարցն այն է, թե որտե՞ղ են ծնվել ու գրանցում ստացել այն արցախահայերը, որոնք լույս աշխարհ են եկել 1991 թվականից հետո, և ի՞նչ է գրանցվել նրանց անձնագրերում՝ որպես ծննդավայր։
Ինչ-որ մեկն ասել էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», ճի՞շտ եմ հիշում։ Հիմա էլ նա ամեն կերպ ընդդիմանում է արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու օրինական ցանկությանը, քանի որ ցեղասպանական ծրագրի ակտիվ գործակատարն է ու շատ լավ հասկանում է, թե ինչ պատիժ է սպասվում դրա համար։
Ակտիվ գործակալի ակտիվում է նաև «Արևմտյան Հայաստան» եզրույթի անընդունելիությունը։ Ավելին՝ նա ամեն կերպ փորձում է հաճոյանալ Բաքվին ու Անկարային՝ «Արևմտյան Հայաստան» ձևակերպմանը հակադրելով «Արևմտյան Ադրբեջանը»։
Կառավարության շենքի տկարամիտների համար հատուկ հրապարակում եմ այս քարտեզները՝ ի գիտություն։ Գոյություն ունի ՀԱՅԱՍՏԱՆ պատմաաշխարհագրական անունը, որն ընդունված է համաշխարհային քարտեզագրության մեջ։
«Անատոլիա», «Արևելյան Անատոլիա» հասկացությունները Փոքր Ասիա թերակղզու համար շրջանառության մեջ են դրվել հանրապետական Թուրքիայի կառավարիչների օրոք՝ դրա պատմական երկրամասերի անունները չօգտագործելու համար։ Պատմական Անատոլիան Փոքր Ասիա թերակղզու արևելյան ափն էր։ Այդ երկրամասերի մեջ է նաև Բութանիան։ Այո՛, Երևանում այդպիսի թաղամաս կա, ու հնարավոր է, որ շուտով թուրքական նախապայմաններից մեկը լինի դրա անվանափոխությունը, որպեսզի այն չդիտարկվի որպես տարածքային պահանջ Թուրքիայից։ ՔՊ-ականները միայն ուրախ կլինեն հերթական նախապայմանը կատարելու համար։ Հետո կգա Կիլիկիա թաղամասի հերթն ու այսպես շարունակ։
Իսկ հարցերը մնում են…
ա) Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանն Արցախը համարո՞ւմ են արդյոք իրենց հայրենիքը, թե՞ Ադրբեջանն է իրենց հայրենիքը։
բ) Ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանը փոխարինելու 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրություն ընդունելիս, քանի որ այդ հռչակագիրը ՀՀ գոյության, բոլոր օրենքների ու օրենսդրության և, առաջին հերթին՝ Սահմանադրության հիմքում է։ Դա նույնն է, ինչ փորձես ջրի նոր քիմիական բանաձև (ֆորմուլա) հայտնագործել։
Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակալական խմբի՝ 1915–1923 թվականներին ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքում տեղի է ունեցել ցեղասպանություն ու հայրենազրկում, իսկ ցեղասպանության արդյունքներն ու հետևանքներն օրինականացնելը կարող է հանգեցնել նաև Լինչի դատաստանի՝ առանց կաշառակեր դատարանների ու դատավորների միջամտության։
Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Մեկնաբանություններ