ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Պետպատվերն ավարտվեց, պարգևավճարների տրամադրումը շարունակվում է

Պետպատվերն ավարտվեց, պարգևավճարների տրամադրումը շարունակվում է
29.11.2026 | 12:31

Ի՞նչ կլինի Հայաստանի սահմանները պաշտպանող զինծառայողի հետ, երբ վերջինս տեղեկանա, որ իր ծնողները բուժօգնության կարիք ունեն, իսկ պետությունը նրանց չի սպասարկում։
Այժմ՝ ըստ էության։ Նոր Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու (պետպատվերի) իրավունքից։ Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ քաղաքացիների որդին պարտադիր զինվորական ծառայության մեջ է, ապա նրանց բուժսպասարկումն անվճար է։ Համենայն դեպս, օրենքով այդպես է։
Սակայն այս օրերին զինծառայողների ծնողներն այլևս զրկվել են բուժհաստատություններում անվճար սպասարկվելու իրավունքից։ Ասում են՝ «պետպատվերի լիմիտն է սպառվել»։
Իրականում վատ չէր մտածված։ Մեծ հաշվով, տեղի էր ունենում «փոխանակում»՝ ծառայության դիմաց անվճար բուժսպասարկում։ Այսինքն՝ առկա է երկուստեք պայմանավորվածություն, որը նաև ենթադրում է կողմերի միջև փոխադարձ պատասխանատվություն։ Այժմ կողմերից մեկը՝ Հայաստանը՝ ի դեմս Կառավարության, միակողմանիորեն չի կատարում զինծառայողների ծնողների հանդեպ ստանձնած պարտավորությունը. դադարեցրել է նրանց անվճար բուժօգնություն տրամադրել։ Այս իմաստով՝ ի՞նչ կլինի, եթե զինծառայողները ևս դադարեցնեն կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Չէ՞ որ պարտավորությունները երկուստեք են։ Եվ եթե զինծառայողները դադարեցնեն կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, ապա Հայաստանն այլևս գոյություն չի ունենա. ո՛չ Նոր Հայաստան, ո՛չ էլ Հին։ Նույնիսկ մարդ չի մնա, որ պարգևավճար ստանա։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ