Ո՞րն է մեր անելիքը
29.11.2026 | 13:15
Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու այն ղազագրին, որը ստացել է «Ալիևի սահմանադրություն» ժողովրդական անվանումը։
Ինչո՞ւ է նա այդպիսի վստահություն ցուցաբերում։ Փորձենք վերլուծել.
1. Բոլորիս աչքի առաջ է Գեղամ Նազարյանի ու Առուշի օրինակը։ Եվ բոլորիցս առավել՝ այդ օրինակները հենց նրա՝ գերագույն դավաճանի աչքի առաջ են։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է «նախադեպային փաստարկման» վրա։
2. Գերագույն դավաճանը լավ գիտի, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան փոքր փորձառություն ունեցող, պայքարի բովում դեռ չթրծված մարդիկ. արդյո՞ք դժվար է լինելու նրանց «կամքը կոտրելը»։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է իր ունեցած ռեպրեսիվ ապարատի վրա։
3. Այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է հանգստացնել ղազագրի պատվիրատուներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։
4. Այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում։
Ո՞րն է մե՛ր խնդիրը։ Իմ կարծիքով՝ մեր խնդիրն է չտրվել այս սադրանքին և ամեն կերպ քաջալերել ու գոտեպնդել ընդդիմադիր պատգամավորներին՝ նրանց վերաբերվելով որպես ծանր փորձության առջև հայտնված եղբայրների և քույրերի։ Թո՛ղ նրանք իմանան, որ եթե իրենց արատավորող նյութեր «պատահաբար» հայտնվեն սեղանին, ապա նրանց չենք դատապարտելու։ Մեզնից ո՞ր մեկն է սուրբ։ Նրանց մենք չենք դատապարտելու, որովհետև այդ «պատահական» նյութերը՝ ճիշտ թե սխալ, դառնալու են նրանց հոգու ամրության ու Հայրենիքին նվիրվածության վկայականը։
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ
Մեկնաբանություններ