ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Սա Նիկոլի և իր թիմի մասին է

Սա Նիկոլի և իր թիմի մասին է
29.11.2026 | 13:43

«Անզորների ուժը». Վացլավ Հավել

«Կառավարություններում, որոնք փորձում են վերահսկել մարդկանց, կյանքը լի է երեսպաշտությամբ, կեղծավորությամբ և ստով։ Բյուրոկրատական կառավարումը կոչվում է ժողովրդի կառավարություն։
Անհատներին նվաստացնելն ու ստորացնելը ներկայացվում է որպես լիակատար ազատություն։ Անհատներին տեղեկատվությունից զրկելը կոչվում է տեղեկացում։ Իշխանությունը զվարճանքի համար օգտագործելը կոչվում է իշխանության հանրային վերահսկողություն, իսկ իշխանության կամայական չարաշահումը կոչվում է օրենքի նկատմամբ հարգանք։
Մշակույթը ճնշելը կոչվում է մշակույթի աճ և զարգացում։
Խոսքի ազատության բացակայությունը ներկայացվում է որպես ազատության բարձրագույն ձև։ Անհեթեթորեն կազմակերպված ընտրությունները կոչվում են ժողովրդավարության բարձրագույն դրսևորում։ Անկախ մտածողության արգելքը կոչվում է ամենագիտական աշխարհայացք, իսկ ռազմական օկուպացիան՝ եղբայրական օգնություն։
Քանի որ ռեժիմը գտնվում է իր սեփական ստերի ճիրաններում, այն պետք է կեղծի և աղավաղի ամեն ինչ։ Անցյալը պետք է կեղծվի։ Ներկան և ապագան պետք է կեղծվեն։ Վիճակագրությունը պետք է կեղծվի։ Պետք է ժխտել, որ այն ունի ընդգրկուն, անպատասխանատու և եսասեր անվտանգության համակարգ։ Այն պետք է ձևացնի, թե հարգում է մարդու իրավունքները և չի հետապնդում կամ ոտնձգում որևէ մեկին։ Այն ոչ մեկից չի վախենում։ Այն պետք է ձևացնի, թե ոչ մի կերպ չի ձևացնում»։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ