Հակահայկական քարոզչությունը հասավ ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
29.11.2026 | 14:29
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում տեղի ունեցավ բաքվեցի հեղինակ Ֆարիդա Սաֆիևայի երկու գրքերի՝ «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» և «Իրևան. պատմության և կորուսյալ ժառանգության արձագանքները» աշխատությունների շնորհանդեսը։ Երկու գրքերն էլ նվիրված են Երևանի թեմային։
Միջոցառումը տեղի է ունեցել Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բաժնի պաշտոնական դահլիճում՝ կենտրոնի աշխատակիցներից մեկի ներկայությամբ։ Երկու գրքերն էլ անմիջապես գրանցվել են գրադարանի գրացուցակի (կատալոգի) հինգ տարբեր բաժիններում։
Գրքերի հեղինակ Ֆարիդա Ռամիզ-ղըզը Սաֆիևան կրթությամբ լեզվաբան է, ոչ թե պատմաբան։ Նա ունի լեզվաբանության դոկտորի աստիճան, պրոֆեսոր է և Ադրբեջանի մշակույթի ու արվեստի պետական համալսարանի գրականության և լեզուների ֆակուլտետի դեկան։ Սակայն նրա կրթությունից ավելի կարևոր է նրա քաղաքական դիրքորոշումը. նա պաշտոնապես ղեկավարում է «Երևանի քաղաքային համայնքը» («Երևան քաղաքային ասոցիացիան»), որը Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» պետական կառույցի մաս է կազմում։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մեկնաբանություններ