ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Ընդդիմադիր պատգամավորներ, ձեր քվեն հանեք Փաշինյանի թե՛ քաղաքական շահարկումից, և թե՛ հաշվարկից

Ընդդիմադիր պատգամավորներ, ձեր քվեն հանեք Փաշինյանի թե՛ քաղաքական շահարկումից, և թե՛ հաշվարկից
29.11.2026 | 14:46

Քանի դեռ ձեր քվեն հանրության համար բաց հարց է, իսկ հավատացեք, որ բաց է մնալու քանի էս մակարադակի վրա է, ապա Փաշինյանը կարող է հենց այդ անորոշությունն օգտագործել և մեծ հաշվով դա է անում: Բավական է ակնարկել, թե ընդդիմությունից ինչ-որ մեկը կարող է կողմ քվեարկել, և արդեն բոլորը քննարկում են՝ ո՞վ, քանի՞ հոգի, ի՞նչ պայմանով։ Ներսում սկսվում են կասկածները, դրսում՝ ենթադրությունները, իսկ ՔՊ-ն շահում է ժամանակ և խուսափում իր օրակարգի մասին հարցից։
Բաց քաղաքականություն արեք հենց անմիջականորեն ձեր ընտրողների հետ ոչ միայն ֆրակցիոն ղեկավարության հայտարարությունների միջոցով: Հենց այստեղ է ժամանակակից քաղաքական վարքի և ուղիղ հաղորդակցության ուժը։ Երբ յուրաքանչյուրդ ձեր անունից հրապարակավ ասում եք՝ ինչպես եք քվեարկելու, «ընդդիմությունից ձայներ կլինեն» ակնարկն արդեն կարելի է ստուգել։ Փաշինյանն այդ դեպքում ստիպված է կա՛մ անուն տալ և առերեսվել այդ պատգամավորի հրապարակային խոսքին, կա՛մ ընդունել, որ անհրաժեշտ ձայները չունի և անցնի առաջ: Դա նաև շատ կօգնի ձեր ֆրակցիաների ղեկավարությանը:
Ինչպիսին էլ լինեն ձեր խմբակցության ներսում տրամադրություններն ու միմյանց տված հավաստիացումները, դուք հանրային քաղաքական գործիչներ եք։ Ձեր ընտրողի հետ պետք է խոսեք ավելի հաճախ ու ավելի ուղիղ, քան իրար հետ։ Երբ ձեր դիրքորոշումը բոլորը լսում են հենց ձեզնից, ներթիմային կասկածներն էլ կորցնում են իրենց հիմքը։
Վերցրե՛ք հեռախոսը, մտե՛ք ուղիղ եթեր և յուրաքանչյուրդ ձեր անունից ասե՛ք մեկ նախադասություն, ինչը կփակի ողջ մեդիադաշտը:
«Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ստանձնելով ինձ և իմ խմբակցությանը վստահված ձայների համար քաղաքական պատասխանատվությունը, հրապարակավ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն»։
Այսքանը: Կապ չունի՝ քանի անգամ են ձեր փոխարեն ասել դա։ Դո՛ւք ասեք։ Կրկին ասեք: Մանդատը ձերն է, և ձեր քվեի համար ընտրողին դուք եք պատասխան տալու։
Փակե՛ք ձեր քվեի հարցը և գնդակը թողե՛ք ՔՊ-ի դաշտում։ Թող Փաշինյանը պատասխանի, թե ինչո՛ւ է Հայաստանի Սահմանադրության հարցը կապում Բաքվի առաջադրած պայմանի հետ, ոչ թե առաջանցիկ հավաստիացումներ տա հանրությանը, որ իր օրակարգը լուծելի է ձեր հաշվին:

Վլադիմիր Մարտիրոսյան
Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ