Մանդատը ժամանակավոր է, քաղաքական կարիերան՝ անցողիկ, իսկ պատմության առաջ պատասխանատվությունը՝ մնայուն
29.11.2026 | 15:26
Ընդդիմադիր պատգամավորներ, մի՛ նահանջեք
Իշխանությունը կարող է սպառնալ, շանտաժի ենթարկել, ձեր անցյալից ինչ-որ բաներ գտնել, կոմպրոմատներ հրապարակել՝ ձեզ լռեցնելու և ձեր քաղաքական կամքը կոտրելու համար։
Ուզում եմ մի բան հստակ ասել․ ինչ էլ գտնեն, ինչ էլ հրապարակեն, գոնե ես ձեզ դրանում չեմ մեղադրի։ Մարդկային կյանքում յուրաքանչյուրն ունի իր անցյալը, իր սխալներն ու խոցելի կողմերը։ Բայց թույլ մի՛ տվեք, որ ձեր անձնական խնդիրները դառնան Հայաստանի պետական շահի հաշվին զիջումների պատճառ։
Մի՛ վախեցեք։ Մարդիկ հասկանում են՝ ինչ ճնշման կարող եք ենթարկվել, և պատրաստ են աջակցել ձեր սկզբունքային դիրքորոշմանը։
Այսօր ձեզանից պահանջվում է ոչ թե քաղաքական ճարպկություն, այլ՝ խիզախություն։ Դեմ գնացեք այս հանրաքվեին, մի՛ դավաճանեք ձեր խղճին ու մի՛ նահանջեք հնարավոր շանտաժի առաջ։
Մանդատը ժամանակավոր է, քաղաքական կարիերան՝ անցողիկ, իսկ պատմության առաջ պատասխանատվությունը՝ մնայուն։
Դիմադրե՛ք։
Գևորգ Կարապետյան
Մեկնաբանություններ