ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Երբ քեզ ստիպում են ընտրել երկու կեղծ տարբերակների միջև, միակ ճիշտ քայլը խաղի կանոնները մերժելն է

Երբ քեզ ստիպում են ընտրել երկու կեղծ տարբերակների միջև, միակ ճիշտ քայլը խաղի կանոնները մերժելն է
29.11.2026 | 17:46

Այս օրերին մենք ականատես ենք լինում ոչ թե պարզապես քաղաքական հայտարարության, այլ մեր հասարակության գիտակցության վրա ազդելու նուրբ հաշվարկված հոգեբանական հնարքի։ Երբ իշխանության ղեկավարը քվեարկությունից առաջ վստահ տոնով հայտարարում է, թե «ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին», նա իրականում ոչ թե կանխատեսում է անում, այլ փորձում է հերթական անգամ ծուղակ լարել բոլորիս համար։

Երբ ժողովրդի ձայնը գողացած իշխանության ղեկավարը հրապարակային ասում է՝ «նրանք կքվեարկեն մեր ուզածով», նպատակը մեկն է՝ քաղաքացու մոտ անվստահություն առաջացնել ընդդիմադիր ուժերի նկատմամբ, ներսից պառակտել դիմադրության դաշտը և ստիպել պայքարող մարդկանց արդարանալ չարած քայլերի համար։

Հայրենակիցնե՛ր, սա սովորական քվեարկություն չէ, սա արժանապատվության և պետականության քննություն է։

Այսօր խորհրդարանական ընդդիմության ուսերին ծանրագույն պատասխանատվություն է դրված՝ չտրվել շանտաժին, չդառնալ ուրիշի գրած սցենարի դերակատարը և թույլ չտալ, որ մեր երկրի հիմքերը խարխլվեն «ժողովրդի անունից»։ Եվ այդ պայքարում ընդդիմությունը մենակ չէ. նրա թիկունքին կանգնած է գիտակից, սթափ և իր պետության տերը լինելու կամք ունեցող քաղաքացին։

Մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ արդեն որոշված է։ Բայց պատմությունը փոխվում է հենց այն պահին, երբ մարդիկ դադարում են հավատալ պարտադրված սցենարներին և կանգնում են իրար կողքի՝ հանուն ճշմարտության և պետական շահի։

Մի՛ տրվեք հոգեբանական ճնշումներին։ Մեր ուժը մեր միասնության և սթափ դատողության մեջ է։

Անկախ իշխանության կողմից կիրառվող տարատեսակ ճնշումներին և մանիպուլյացիաներին միասնական ձևով ասենք ոչ ալիևի պահանջով Սահմանադրությանը։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ