ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

«Զելենսկին այս պատերազմին տրամադրում է միայն մեկ սպառվող ռեսուրս՝ մարդկանց, որոնք չեն ցանկանում պատերազմել»

«Զելենսկին այս պատերազմին տրամադրում է միայն մեկ սպառվող ռեսուրս՝ մարդկանց, որոնք չեն ցանկանում պատերազմել»
29.11.2026 | 21:07

Ալեքսանդր Դուբինսկի. չեմ ճանաչում, ուկրաինացի վերլուծաբան է, բայց ինչ ճիշտ է ներկայացնում իրավիճակը:

«Հետախուզական տվյալներն ու սպառազինությունը տրամադրում է ԱՄՆ-ը, որը, այդ ամենից բացի, ապահովում է նաև պաշտպանության առանցքային բաղադրիչը՝ արբանյակային կապը։ Առանց այս բաղադրիչների դիմադրության շարունակությունն անհնար է, քանի որ Զելենսկին այս պատերազմին տրամադրում է միայն մեկ սպառվող ռեսուրս՝ մարդկանց, որոնք չեն ցանկանում պատերազմել, և որոնց թիվն աստիճանաբար սպառվում է։

Այսպիսով, պատերազմի դադարեցումը հնարավոր է երկու դեպքում՝ կա՛մ Ուկրաինայում մարդկային ռեսուրսների սպառման արդյունքում (մինչև զրոյական մակարդակ՝ առաջիկա երեք տարվա ընթացքում), կա՛մ եվրոպական ռեսուրսների գերլարվածության հետևանքով (առաջիկա 1-2 տարվա ընթացքում)։

Սա նշանակում է, որ պատերազմի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումն առավել ձեռնտու է Եվրոպային 2027 թվականին, քանի որ դրանից հետո կնվազեն ինչպես Ուկրաինայի՝ պատերազմը շարունակելու, այնպես էլ Եվրոպայի՝ այդ պատերազմն ապահովելու հնարավորությունները։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի պահանջները կաճեն (Ռուսաստանի ռազմական բյուջեն պլանավորված է առաջիկա երեք տարվա համար՝ մինչև Ուկրաինայում մարդկային ռեսուրսների սպառման ենթադրվող պահը)»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ