ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Եթե ոչ խոսքիդ տերն ես, ոչ՝ հաշվարկիդ, վարչապետի աթոռին մնալու բարոյական իրավունք չունես

Եթե ոչ խոսքիդ տերն ես, ոչ՝ հաշվարկիդ, վարչապետի աթոռին մնալու բարոյական իրավունք չունես
29.11.2026 | 22:19

Վարչապետի աթոռին սոսնձվածը հայտարարում է, թե ընդդիմությունից վեց հոգի քվեարկելու են իր օգտին և հանրաքվեի գնալու օգտին։

Ասում է՝ քվեարկելու են։

Ես վստահ եմ՝ չեն քվեարկելու։

Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է։

Եթե այդ վեց հոգին չքվեարկեն քո օգտին, դու հրաժարական կտա՞ս։

Որովհետև, եթե չքվեարկեն, հերթական անգամ ակնհայտ կդառնա, որ քո հայտարարությունը ոչ թե քաղաքական հաշվարկ էր, այլ՝ դատարկ, մունդռիկ շանտաժ՝ սեփական ուժերի ու իրավիճակի նկատմամբ սխալ պատկերացումից ծնված։

Իսկ քաղաքական շանտաժ անող, իրականությունը սխալ գնահատող և սեփական հայտարարությունների պատասխանատվությունը չկրող մարդը վարչապետի կաբինետում անելիք չունի։

Վարչապետը պետք է լինի հաշվարկող, պատասխանատու և իր խոսքի տերը։

Եթե խոսքդ պայման է՝ կատարիր։ Եթե հաշվարկդ սխալ է՝ ընդունիր։ Իսկ եթե ոչ խոսքիդ տերն ես, ոչ հաշվարկիդ, ապա վարչապետի աթոռին մնալու բարոյական իրավունք չունես։

Եվս մի կարևոր բան։ Եթե այս շանտաժը և իբր վեց դավաճան ունենալը չստացվեն, ընդդիմությունը կհաղթի արտահերթ ընտրություններում՝ ջախջախիչ առավելությամբ։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 206

Մեկնաբանություններ