ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

«Դուք ձեր բնակավայրերը կոչել և անվանել եք ձեր ոխերիմ թշնամու լեզվով և նրանց իսկ դրած անուններով»

«Դուք ձեր բնակավայրերը կոչել և անվանել եք ձեր ոխերիմ թշնամու լեզվով և նրանց իսկ դրած անուններով»
29.11.2026 | 22:52

2023-ի դեկտեմբերին ընկերոջս հետ Հայաստանում էր ազգությամբ գերմանացի հայագետ նրա ընկերը, ով շատ հայերից ավելի լավ գիտեր հայերեն և հայոց պատմությունը:

Զրույցի ժամանակ ասաց.

- Ես զարմանում եմ ձեր ազգի վրա. երկու դար՝ հաստատ, մնացյալը՝ Աստված գիտե, դուք ձեր բնակավայրերը կոչել և անվանել եք ձեր ոխերիմ թշնամու լեզվով և նրանց իսկ դրած անուններով, ու նույնիսկ հիմա դա շարունակվում է։ Աշխարհում չկա նման այլ ազգ, որ իր թշնամուն նման նվեր անի: Սրանից մեծ նվեր թշնամուն չկա. սա ձեր թշնամու համար հավասարազոր է կարևոր ճակատամարտ հաղթելուն:

Տարեգիր Պատմական արխիվ

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ