Անձից առ Աստված
30.11.2026 | 00:00
Նոյեմբերի 30
Դուք մի խաղաղ տեղի՝ սրբարանի կարիք ունեք՝ խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ՝ ձեր իսկ անձերից։
Ուրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ՝ մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր մեղքերից և թերություններից ո՞ւր կարող եք գնալ։
Հավիտենական Աստծո՝ ձեր միակ ապավենի մոտ միայն կարող եք օթևանել։
Մոտեցեք, որ Նրա անհուն մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը։
Մինչև որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաք աստվածայինը շնչել և շնչելով հաղթող զորություն ստանալ։
Մեկնաբանություններ