Բանակը միայն զենքով չէ ուժեղ. այն ուժեղ է նաև իր հոգևոր ամրությամբ, արժեքներով և այն ծառայությամբ, որն աջակցում է զինվորին ամենածանր պահերին։
Հայաստանի նորագույն պատմության մեջ Հայոց բանակում 20 և ավելի տարի հոգևոր ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, ինչպես հայտնի է, 2026թ․ հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, լուծարվեց։ Դա պարզապես վարչական որոշում չէր, այլ մեր նորագույն պատմության մեջ մի աննախադեպ հետքայլ, որը գնդերեցների գնահատմամբ հարված հասցրեց բանակի հոգևոր խնամքի համակարգին, զինծառայողի հոգևոր անվտանգության հիմքերին և մեր ազգային-եկեղեցական ժառանգության շարունակականությանը։
Գնդերեցների ծառայության նպատակներից մեկը զինծառայողների շրջանում առողջ միջանձնային հարաբերությունների ձևավորումն ու հոգևոր խնամքն էր։ Զինծառայողի մահվան վերջին ողբերգական դեպքը կրկին առիթ տվեց անդրադառնալու շուրջ կես տարի առաջ Զինված Ուժերի կողմից միակողմանի դադարեցված Մայր Եկեղեցու հոգևոր ծառայության դերին ու նշանակությանը։
Առաջարկում եմ ընթերցել նախկին գնդերեց Տեր Տրդատ քահանայի հետ մեր համատեղ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթում (2026, ՄԱՅԻՍ Բ, ԹԻՎ 10 (702)) հրապարակած․
«Ի՞նչ դեր ունեցավ Սարդարապատի ճակատամարտում Հայ Եկեղեցին, և ինչո՞ւ մեր օրերում լուծարվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը» հոդվածը։
Ովքեր կցանկանան ստանալ «Քրիստոնյա Հայաստան» թերթի այդ համարի ամբողջական PDF տարբերակը (որտեղ զետեղված են նաև այլ հետաքրքիր հոդվածներ), պարզապես գրեք մեկնաբանություններում, և սիրով այն կուղարկեմ Ձեզ Messenger-ով։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ