Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.07.2026 | 00:08

Խաղաղությամբ Քո, Հոգի Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, որ վեր է բոլոր մտքերից և խորհուրդներից, մխիթարիր Քո ծառաների անձերը` ընդունելով մեր աղաչանքները։
Քո բարերարությամբ հեռացրու մեզանից մեր հանցանքների պատուհասի ցասումը։
Ներիր և լսիր մեզ, քավիր և ներիր մեր մեղքերը, արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Միածին Որդու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ