Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Աստղագիտական խորհրդակցություն

Աստղագիտական խորհրդակցություն
26.01.2013 | 12:20

Շվեյցարիայում Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը մասնակցել են ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը:
Հանդիպումը նպատակ է ունցել` ամփոփել վերջին տարվա արդյունքները, քննարկել հետագա անելիքները, շարունակել ազգային ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև ամրապնդել եվրոպական աստղագիտության առաջատար դերը:
Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց և զեկուցումով հանդես է եկել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը. նրա զեկուցումը նվիրված է եղել ՀԱԸ գործունեությանը 2012-ին և ԵԱԸ-ՀԱԸ համագործակցության հնարավոր տարբերակներին:

ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ: 2007-ին Երևանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր` թե իր կարևորությամբ, և թե մասնակիցների քանակով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ