Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
15.03.2013 | 12:13

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ. «Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության եւ հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ:
Ձերդ Սրբություն,
Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:
Հայաստանի եւ Վատիկանի՝ քսանամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելություններով ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ։
Մեծապես ակնկալում ենք, որ Հայաստանի` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի, եւ Սուրբ Աթոռի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության բարի ավանդույթները հետագայում եւս կշարունակեն խորանալ ու զարգանալ նույն ոգով՝ քանզի սերում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից։
Մաղթելով Ձեզ քաջառողջություն եւ կորով՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ