Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Միտրա աստծո տաճարը դռներն է բացում Լոնդոնում

Միտրա աստծո տաճարը դռներն է բացում Լոնդոնում
11.04.2013 | 10:24

Լոնդոնի գործարար հատվածում հնագետները հայտնաբերել են հին հռոմեական շրջանի Միտրա աստծո տաճարը և 10000 իրեր: Գետամերձ հատվածի խոնավության շնորհիվ հողում լավ պահպանվել են օրգանական նյութերից պատրաստված առարկաները: Գտածոները թվագրվում են 40 թվականից մինչև 5-րդ դար: Լոնդոնցիները հույս ունեն, որ մայրաքաղաքի հիմնադրման 47 թվականը հնարավոր է հետ տանել` գտածոները վկայում են ամբողջ համալիրի առկայություն և ուսումնասիրությունը նոր բավահայտումներ է խոստանում: Նոր պեղումների տարածքն անվանվել է Հյուսիսային Պոմպեյ, ի թիվս այլ իրերի գտնվել են 250 կոշիկ, կաշվե կտոր` գլադիատորի պատկերով, հագուստների պատառիկներ, փայտե դուռ, հմայիլներ, 100 աղյուսներ, որ այն ժամանակ փոխարինում էին թղթին: Գիտնականները աղյուսների վրա կարդացել են սիրային նամակներ:

Դիտվել է՝ 4976

Մեկնաբանություններ