Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Կլուծվի ջավախքցի բողոքավորների խնդիրը

Կլուծվի ջավախքցի բողոքավորների խնդիրը
12.06.2013 | 15:36

Օրերս Բավրայի անցակետում մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց դժգոհության պատճառը, այսպես ասած, «բրոքերական միջնորդավճարն» է, այսինքն, ամեն անգամ սահմանը հատելիս պետք է հազար դրամ վճարել: Բողոքավորները հիմնականում տաքսիստներն են եղել, որոնք օրվա մեջ մի քանի անգամ գնում-գալիս են, ըստ այդմ, բավականին գումար տալիս սահմանը հատելու համար: Հարցի առնչությամբ ի՞նչ է ձեռնարկվել, և ինչ լուծումներ են առաջարկվում: irates.am-ն այս հարցով դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ջավախքցի Տաճատ Վարդապետյանին:
-Հայրենի կառավարությունն ամեն ինչ պիտի անի հարցը լուծելու համար,-ասաց պատգամավորը:
-Դժգոհո՞ւմ եք կառավարության աշխատանքից:
-Ես այդ կարծիքին չեմ, պարզապես պիտի շտկել, լուծում տալ հարցին:
-Շտկումները Ձեզ չե՞ն բավարարում:
-Սա ավելի շատ պետեկամուտների կոմիտեին առչվող հարց է, ոչ թե կառավարությանը: Հավանաբար, դրական լուծում կտրվի: Առանց այն էլ հոգսաշատ ջավախքցին չի կարող այդ վճարը տալ:
-Որոշակի քայլեր արդեն արվե՞լ են, տեղյա՞կ եք:
-Ես զրուցել եմ ֆինանսների նախարարի տեղակալի հետ: Քայլեր արվում են: Ջավախքցի պատգամավորները նաև իրենց նախաձեռնությունների շրջանակում փորձում են հարցին լուծում տալ: Կարծում եմ` խնդիրը կշտկվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ