«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Պաղպաղակի արտադրությունը հունվար-մայիս ամիսներին աճել է

Պաղպաղակի արտադրությունը հունվար-մայիս ամիսներին աճել է
11.07.2013 | 18:07

2013-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունն 2012-ի նույն շրջանի համեմատ աճել է 22,1 տոկոսով և կազմել է 1 750,1 հազար լիտր:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 4,2 տոկոսով` կազմելով 159,2 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 26,9 տոկոսով` 401,3 տոննա:

2013-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է 1,8 տոկոսով 2012-ի նույն շրջանի համեմատ և կազմել է 6 360,5 տոննա:

2013-ի հունվար-մայիսին յոգուրտի արտադրությունն ավելացել է 28,2տոկոսով (205,7 տոննա), մայոնեզի արտադրությունը կրճատվել է 27,5 տոկոսով (61,1 տոննա), կեֆիրի արտադրությունը աճել է 3 տոկոսով (108,7 տոննա), մածունի արտադրությունն աճել է 22 տոկոսով (1 603,3 տոննա), թթվասերի արտադրությունն աճել է` 27,5տոկոսով (1 632,6 տոննա):

Դիտվել է՝ 4476

Մեկնաբանություններ