Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

Աղվան Հովսեփյանը դեռ պետք է
24.09.2013 | 18:12

Դեռ նոր-նոր էր Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, երբ մամուլը սկսեց ակտիվորեն շրջանառել, թե ինչ նոր պաշտոն է առաջարկելու նրան Սերժ Սարգսյանը: Աղվան Հովսեփյանի ճակատագիրը սկսեց մտահոգել թերթերին, որոնք իրենց առաջին էջերում ծանուցում էին, որ նրան նշանակելու են նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Հիմա էլ ծանուցում են, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ կառույցի մեջ, որն էլ կգլխավորի նախկին գլխավոր դատախազը: Թե ինչ պաշտոն կառաջարկեն Աղվան Հովսեփյանին իշխանությունները, առաջնորդվելով «Տաշած քարը գետնին չի մնա» սկզբունքով, էական չէ: Էականն այն է, որ գլխավոր դատախազի հրաժեշտի արարողությունը լուսաբանած և նրա հետ «հուզված» լրագրողներն այդպես էլ չհիշեցին ո՛չ «յոթի գործը», ո՛չ մյուս քաղբանտարկյալների գործերը, ո՛չ էլ Աղվան Հովսեփյանի մյուս ծառայությունները իշխանություններին: Փոխարենը «հող» է նախապատրաստվում նրա ապագա պաշտոնի համար, որովհետև Աղվան Հովսեփյանը դեռ պետք է իշխանություններին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ