Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Պետք չէ ապավինել հարստությանը

Պետք չէ ապավինել հարստությանը
15.11.2013 | 11:01

Հարություն Պողոսի ՊԵԶՃՅԱՆԸ (1771, Կ. Պոլիս-1834, Կ.Պոլիս) մեր ժողովրդի ամենաերջանկահիշատակ զավակներից է: Կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների` վաճառականական տաղանդի, ձեռներեցության, շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից դառնալ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը` դրամահատարանի տնօրենը (1825-1834 թթ.): Նա անմնացորդ ծառայել է ազգին` կառուցել մի շարք եկեղեցիներ, վարժարաններ, հիմնել Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցը, և իր բարերարությամբ հավասարը չունի արևմտահայ աշխարհում:
«Ամառվա մի երկար օր առավոտից մինչ երեկո քաղցած եմ մնացել, գրպանումս մեկ ղուրուշ իսկ չունեի, որով կարողանայի հացի պատառ գնել, ուտել ու կշտանալ: Այդ բանը իմ ներկա վիճակում թվում է ցնորք ու երազ: Այժմ իմ քսակում ունեմ 4 կամ 5 դահեկան, բայց լավ գիտցեք, իմ սիրելի եղբայրներ, որ սա ևս ցնորք ու երազ է, քանզի այսօր կա, բայց հնարավոր է, որ վաղը չլինի, հնարավոր է, որ ես մեկ ղուրուշի անգամ կարոտ մնամ. սա անտարակույս է, որովհետև աչքիս առաջ այդպիսի օրինակները բազում են: ՈՒրեմն պետք չէ, որ ապավինենք մեր հարստությանը և կարողությանը, կարելի է մեկ ժամում ունեցվածքը կորցնել: Հարկ է գիտնանք, որ մեր ունեցածը Աստծո պարգևն է, իսկ մի՞թե Աստված կամենում է, որ մենք մեր վայելքների մեջ հղփացած ժամանակ մոռանանք հացի կարոտ աղքատներին, որ այսօր ունևոր վիճակում չփութանք խնամարկել կարիքավորներին: Եթե հավատում եք, որ այս աշխարհի ճոխություններն ու փառքերը վաղանցիկ են ու դյուրափոփոխ, ուրեմն պետք չէ դրանց վրա հույս դնել, այլ հարկ է մեր հույսը Աստծո գթառատության վրա դրած, գոհություն վերառաքելով նրա ողորմածության համար, մեր ձեռքից եկածն անենք հօգուտ կարոտյալների: Ո՞վ գիտե, գուցե մենք էլ մի օր անցնենք կարոտյալների ու խեղճերի կարգը և ուրիշներից օգնություն ակնկալելու կարիք ունենանք»:

Մեսրոպ Դավթի ԹԱՂԻԱԴՅԱՆ (1803-1858), պատմաբան, գրող, մանկավարժ, հրապարակախոս: 1840-ից ապրել է Հնդկաստանում:
«Մեք տեղս արմատական ծառեր չեմք, մեր արմատն մեր հայրենիքն այ, և եթէ չջանումք մի կամ միւս եղանակաւ մեր հայրենեաց երջանկութիւնն հաստատել, կարելի է չէ՞, որ մենք երջանիկ ապրիմք: Եթէ ինձ չորս ձիանցի կառօք տանեն մի գեղեցիկ պալատ, հարիւրավոր ծառայք իմ հրամանիս հնազանդ կանգնացանեն և ասեն` որքան կուզես կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ կաց, և մի և նոյն ժամանակում իմ խեղճ մօրից կամ ընտանեաց գիր գտանեմ, որ շատ դառն նեղութեան մէջ ան, կարծումաս բոլոր այն քաղցրութիւն ի դառնութիւն, ի թոյն և ի մահ չի՞ թուայ ինձ. կթուայ: ՈՒրեմն ով կամի երջանիկ կալ, նախ պիտի իւր հայրենեաց երջանկութեան միտ դնի»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ