Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

ՃՈ-ն էլ էստեղ է ոտուձեռ ընկել

ՃՈ-ն էլ էստեղ է ոտուձեռ ընկել
26.12.2013 | 19:36

Ողջ տարին մայրաքաղաքի բանուկ փողոցներում, որտեղ մշտապես ավտոտեսուչների հսկողության կարիքն է զգացվում, ձևի համար մեկ հատ ոստիկանական համազգեստով, փայտով, սուլիչով մարդ չէիր տեսնի: Հիմա այնպես մի ձեռուոտ են ընկել, սուլում ու հետապնդում են մեքենաներին, որ պատմելու չէ: Մի կողմից հասկանալի է` շուտով Նոր տարի է, իսկ ավտոմեքենաների ետևից «լարոցին» ամանորյա ծախսերը հոգալու այլընտրանքային տարբերակ է: Հետո՞ ինչ, որ ոստիկան են, նրանք էլ են, չէ՞, մարդ, նրանք էլ են ուզում նորմալ, մարդավարի սեղան գցել` «զակուսկեղենի» տեսականի ունենալ, խմիչքների պակաս չունենալ…Եվ եթե չլիներ, ինչպես ասում են` «կողմնակի եկամուտը», ինքներդ պատկերացրեք, ինչպե՞ս էին նրանք իրենց «չոր» աշխատավարձով նշելու, օրինակ, հենց այս Նոր տարին:
Ծանոթներիցս մեկը, ով որպես առաքիչ երշիկեղեն է առաքում տարբեր խանութներ, պատմեց, թե ինչպես է իրեն օրեր առաջ անհարկի կանգնեցրել ՃՈ աշխատակիցը և ակնարկել երշիկ հյուրասիրել: Երբ վերջինս ցանկացել է պարզել` ինչն ինչոց է, ոստիկաններից մեկն ասել է` «դե լավ, ի՞նչ ես խառնվել իրար, մի-մի հատ կարգին երշիկ տուր, թող գնա»: Այդ նույն ծանոթս, ով մինչև երշիկի գործ անելը ալկոհոլային խմիչքի առաքմամբ էր զբաղվում, ինչպես ինքն է ասում` «օղիները բաժանելով էր ֆռում», մինչև որ պարտքերի տակ ընկավ ու աշխատանքից զրկվեց:
Կարճ ասած, ժողովուրդը ոստիկանին չվստահելու շատ պատճառներ ունի: Նրանց մի քանիսի այսպիսի պահվածքը լրիվ բավարար է ոստիկանի մասին ունեցած թեկուզ մի փոքր լավ կարծիքը փոխելու համար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ